«Ձգողականության» օրենքով, մեկ տարում՝ $51 մլն08.05.2014
Անցած մեկ տարվա ընթացքում ամենաբարձր վարձատրվող հոլլիվուդյան դերասանուհին Սանդրա Բուլլոքն է: Նա այդ ընթացքում վաստակել է 51 մլն դոլար: Այդ մասին «forbes.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այդ գումարի հիմնական մասը դերասանուհին ստացել է «Գրավիտացիա» («Ձգողականություն») ֆիլմի բերած շահույթներից, որը էկրան բարձրացավ 2013թ.-ի աշնանը և կարճ ժամանակում հավաքեց ավելի քան 716 մլն դոլար, որը ամենաեկամտաբեր 100ցուցանիշներից մեկն է Հոլլիվուդի կինոարտադրության պատմության մեջ:
Նշենք, որ «Ձգողականություն» ֆիլմը 10 անվանակարգերում ներկայացվել էր ամերիկյան կինոակադեմիայի 2014թ.-ի «Օսկար» մրցանակաբաշխությանը: Կինոակադեմիկոսները ֆիլմին ոսկե արձանիկով պարգևատրեցին 7 անվանակարգերում: Դրանց մեջ, ցավոք, «Կնոջ լավագույն դերակատարման համար» անվանակարգի մրցանակը չմտավ: Սանդրա Բուլոքին օսկարների այդ առատությունից բաժին չհասավ:
2013թ.-ի հուլիս - 2014թ.-ի հուլիս միջակայքում բարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը դասավորվել է հետևյալ հերթականությամբ. Ջենիֆեր Լոուրենս (34 մլն դոլար), Ջենիֆեր Էնիսթոն (31 մլն դոլար), Գվինեթ Փիլտրոու (19 մլն դոլար), Անջելինա Ջոուլի և Քեմերոն Դիաս (18-ական մլն դոլար), Սքարլեթ Յոհանսոն (17 մլն դոլար), Էմի Ադամս Նաթալի Փորթման (13-ական մլն դոլար), Քրիսթեն Սթյուարթ (12 մլն դոլար):
«forbes.com»-ը նաև տեղեկացնում է, որ ինչպես և նախկինում, այժմ էլ կին աստղերը տղամարդ աստղերից ավելի քիչ են վճարվում: Այդ առումով անցած մեկամյա ժամանակահատվածում տղամարդ դերասաններից առավել շատ՝ 75 մլն դոլար վաստակել է Ռոբերթ Դաունի-կրտսերը: