Ուկրաինական եկեղեցու արժեքները և ռուսական եկեղեցու անհանգստությունը06.27.2023
UNESCO-ն և Ուկրաինայի իշխանությունները պայմանավորվել են Կիև֊Պեչորյան լավրայից դուրս հանել և պատերազմական գոտուց հեռացնել եկեղեցական բարձրարժեք իրերը և սուրբ մասունքները։ Դրանք ժամանակավոր ապաստան կգտնեն Եվրոպայի մի շարք նշանավոր թանգարաններում։
Ռուսական «iz.ru» կայքին հղում անելով «Թագլուրը» տեղեկացնում է, որ այդ մասին երկուշաբթի, հունիսի 26֊ին, հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ համաձայն Ռուսաստանի արտաքին հետախուզությանը հասած տվյալների, «Կիևի իշխանությունների և UNESCO֊ի ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել համաձայնություն Կիև֊Պեչորյան լավրայի տարածքից դուրս բերելու քրիստոնեական արժեքները, այդ թվում սուրբ մասունքները և դրանք հաջորդաբար փոխանցելու Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Վատիկանի թանգարաններին՝ «ռուսական հրթիռային հարվածներից փրկելու» պատճառաբանությամբ»։
Այս տեղեկատվությանը առաջիններից մեկը արձագանքել է ռուսական եկեղեցու Մոսկվայի պատրիարքությունը։ «Կիև֊Պեչորյան լավրայից ուղղափառ արժեքները դուրս տանելու փորձերը կդառնան հրեշավոր ակտ»,֊ հայտարարել է այդ ռուսական եկեղեցու հանրության և ԶԼՄ֊ների հետ կապերի ծառայության ղեկավար Վլադիմիր Լեգոյդան։
«Լավրայի արժեքները ուկրաինացի ժողովրդի և ողջ ուղղափառության հարստությունն են։ Դրանք դուրս տանելու փորձը ինչ֊որ տեղ կդառնա հրեշավոր ակտ։ Կոչ եմ անում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն տալ հնարավորություն համոզվելու համար սրբությունների անվտանգության մեջ»,֊ գրել է ռուսական եկեղեցու ներկայացուցիչը Telegram ալիքում և ընդգծել, որ Կիև֊Պեչորյան լավրայից մշակութային արժեքների դուրս բերման պլանների վերաբերյալ տեղեկությունը աղմկահարույց է և այն անհապաղ ստուգելու անհրաժեշտություն ունի։