Մեկնարկում է «Կինոտավր» փառատոնը06.07.2017
Այսօր՝ հունիսի 7-ին, Սոչիում բացվում է ռուսական կինոաշխարհում մեծ հեղինակություն վայելող «Կինոտավր» փառատոնը:
Այս տարի մրցութային ծրագրում ներառվել է 15 կինոնկար:
Մրցութային ծրագրի ժյուրին կգլխավորի Մոսկվայի «Ազգությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը:
Փառատոնի հատուկ իրադարձություն կլինի Անդրեյ Զվյագինցև «Արհամարանք» նոր ֆիլմի ցուցադրությունը, որը Կաննի միջազգային կինոփառատոնի մասնակից մրցութային ֆիլմերից է: Այդ անվանակարգով փառատոնի հանդիսատեսներին կներկայացվի նաև Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինա: Վրոնսկու պատմությունը» ֆիլմը:
Փառատոնի ծրագրում նախատեսված է նաև կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ:
Ռուսաստանում ամեն տարի անցկացվող այս կինոփառատոնը ամենամեծն է այդ երկրի կինոարտադրության համակարգում: Այն անցկացվում է Սոչիում՝ սկսած 1991թ.-ից: Փառատոնի նախագահն է հայտնի կինոպրոդյուսեր Ալեքսանդ Ռոդնյանսկին: