Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը երազում է հանդես գալ «Օթելլո»-ում11.17.2014
Ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ցանկություն է հայտնել հանդես գալ Շեքսպիրի «Օթելլոյի» էկրանավորման մեջ: Այդ մասին հայտնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mirror.co.uk»-ին:
Մայք Թայսոնն իր այդ ցանկությունը բարձրաձայնել է Լաս-Վեգասում կայացած «Soul Train Awards» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: Նա նաև նշել է, որ ինքը դեռ պատրաստ չի աշխատել թատրոնում, սակայն դեմ չէր լինի իր ուժերը փորձել հեռուստատեսությունում:
Սակայն բռնցքամարտիկը չի բացահայտել, թե ինքը շեքսպիրյան այդ նշանավոր ողբերգության մեջ, հատկապես,ում կերպարը կցանկանար մարմնավորել : Իսկ խոսելով Օթելլոյի կերպարի մասին նշել է, որ «դերը բարդ է» և դրան հասնելու համար շատ մեծ աշխատանք է պահանջվում:
48-ամյա Թայսոնը վերջերս նկարահանվել է երկու կինոնկարներում, որոնցում իր խաղընկերները եղել են Մայքլ Էփսը և Վերնոգ Հերցոգը: Իսկ ընդհանրապես տարբեր հեռուստահաղորդումներում և ֆիլմերում նա հանդես է եկել ավելի քան 55 անգամ, որոնցից մի մասում խաղացել է սեփական կերպարը:
«Եթե նույնիսկ այս ամեն ինչն կանգ առնի և ավարտվի, ես շատ միևնունն է, արդեն, շատ երջանիկ ու շնորհակալ եմ այն ամենի համար ինչի հասել եմ»,- ասել է բռնցքամարտիկը: