Անվանել է «թատրոնը ուժով վերագրավելու գյուտարարներ» 03.20.2017
Ռուսաստանի մասնագիտական շրջանակներում խոսում են թատրոններում գեղարվեստական խորհուրդները վերականգնելու մասին: Այսինքն, կան մարդիկ, որոնք կարծում են, որ թատրոններում նոր նեկայացումներ բեմադրելու մասին որոշումները պետք է կայացվեն այդ խորհուրդների նիստերում: Այդ մասին «teatral-online.ru»-ն սկսել է հրապարակել մասնագետների կարծիքներ, որոնցից մեկը՝ Մոսկվայի պետական թատերական ինստիտուտի դոցենտ, Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի հատուկ նախագծերի գծով գեղարվեստական ղեկավար Պավել Ռուդնևի մոտեցումy ներկայացվում է «ԹԱԳԼՈՒՐ»-ի ընթերցողներին:
«Ես կարծում եմ, որ գեղխորհուրդների վերականգնման գաղափարը համատեղելի է միայն պլանային տնտեսությունը վերականգնելու և թատերական օրգանիզմներն ամբողջովին պետական դոտացիայով ապահովելու հետ: Կամ պահանջել աշխատավարձ, կամ՝ գեղխորհուրդներ, չէ, որ այդ երկու առարկանները միմյանց բացառում են»,- նշել է Ռուդնևը:
Կամ տնտեսական դիկտատ և ստեղծագործական ազատություն, կամ գաղափարական դիկտատ և տնտեսական ազատություն, ասել է նա և ավելացրել. «Գեղխորհուրդները կարգելակեն թատրոնի աշխատանքը, նրանք ուղիղ հակադրության մեջ կմտնեն պետպատվերի պրակտիկայի հետ, որոնք հիմա թատրոնները պետք է կատարեն: Գեղխորհուրդները կհարվածեն թատրոնների աշխատանքի ինտենսիվությանը, որը այսօր նրանց գոյատևման գրավականն է»:
Բացի այդ Ռուդնևը «թատրոնը ուժով վերագրավելու գյուտարարներ» է անվանել գեղխորհուրդները վերականգնելու գաղափարի կողմնակիցներին, նշելով, որ նրանք «լավ մոռացել են, թե որքան են տառապել գեղխորհուրդների պատճառով Ռուսաստանի բոլոր մեծ ռեժիսորները:
Ամփոփելով իր միտքը Ռուդնևը ասել է, որ «եթե մենք ցանկանում ենք կտրուկ կանգնեցնել, համակարգը և ռեժիսորներին հասցնել սրտի տագնապի ու կաթվածի, ապա պետք է մտցնել գեղխորհուրդներ և գրաքննություն: