Դենիսին անգիտակից վիճակում գտել են հուլիսի 3-ին07.09.2016
Մոսկվայի փողոցներից մեկում ծեծելով կոմայի են հասցրել կինոօպերատոր Դենիս Մադիշևին: Նա հայտնի է «Լոնդոգրադ» հեռուստասերիալի, ինչպես նաև «Գրված է Սերգեյ Դովլաթովի կողմից» վավերագրական կինոնկարի նկարահանումներից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Նշենք, որ Մադիշևը նաև Կաննի միջազգային կինոփառատոնի մասնակից է: Նրա նկարահանած «Վերջինը» ֆիլմը մասնակցել է այդ հեղինակավոր կինոստուգատեսի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին:
Դենիսին անգիտակից վիճակում գտել են հուլիսի 3-ին: Նրան ծեծի ենթարկելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է և քաղաքից չբացակայելու ստորագրությամբ բաց է թողնվել: Հարուցվել է քրեական գործ:
Կոմայում հայտնված օպերատորի բուժսպասարկման համար անհրաժեշտ գումարը հավաքելու նպատակով հարազատներն ու ընկերները կազմակերպական լայն գործունեություն են սկսել: Նրանք բժիշկներին արդեն վճարել են 600 հազար ռուբլի կանխավճար, սակայն, դա դեռ պահանջվող գումարի միայն մի փոքր մասն է կազմում: