Հոլոգրամը փոխարինում է բնօրինակին` անկախ ժամանակից և տարածությունից09.23.2017
25 տարի առաջ մահացած Ֆրենք Զափփան 2017թ.- վերջին կմեկնի համերգային շրջագայության հոլոգրամի տեսքով: Այդ մասին տեղեկացնում է bbc.com-ը:
Համերգների շարքը, որոնցում Զափփայի հոլոգրամից բացի, պետք է հանդես գան նաև նրա ընկերները, ծրագրում է «Eyellusion» ընկերությունը, որը նախկինում արդեն այդպիսի համերգային մեկ հաջող փորձ է իրականացրել:
Ծրագրի մեխը կդառնա Ֆրենք Զափփայի հեղինակած «Գարաժ Ջո» երեք գործողությամբ օպերան: Ինչպես և կյանքի օրոք, արտիստի հոլոգրամը կկատարի «Central Scrutinizer» («Կենտրոնական մանրակրկիտ հետաքննողի») դերը:
Զափփայի անվան ընտանեկան հիմնադրամի ղեկավարներից մեկը՝ Ահմեդը, ասել է, որ ինքն ուրախ է, որ Ֆրենք Զափփան նորից մեկնելու է շրջագայության՝ կատարելով ինչպես իր ամենահայտնի ստեղծագործությունները, այնպես էլ այնպիսիք, որոնք դեռ շատ հայտնի չեն:
«Գարաժ Ջո» օպերայի հերոսը սովորական երիտասարդ երաժիշտ է, որՆ իր ունակությունները զարգացնում է գարաժում: Նա հանձնվում է արտաքին փայլին և ուղեկցում ռոք-աստղին և քաղում է արդյունքներ, որոնք միշտ չէ, որ կարելի անվանել դրական:
Ասենք, որ այսօր հոլոգրամներն օգտագործվում են ոչ միայն երաժշտության բնագավառում:
2017թ.-ի ապրիլին, Ֆրանսիայում ընթացող նախագահական ընտրապայքարում թեկնածուներից Ժան-Լյուք-Մելանշոն այս եղանակի կիրառմամբ միաժամանակ սեփական ելույթները ներկայացրել է 7 քաղաքներում:
Իրականում նա հանդես էր գալիս Դիժոն քաղաքում: իսկ նրա հոլոգրամները այդ նույն ժամանակ հայտնվում էին երկրի մյուս քաղաքների ընտրողների առջև նույնպես: