Հեռուստատեսայինի մեջ լավագույներին շնորհել են մրցանակներ06.20.2014
Հայտնի են դարձել ամերիկյան հեռուստալրագրողնեի ասոցիացիայի (BTJA) կողմից շնորհվող «Critics Choice Television Awards» («Քննադատների ընտրությամբ հեռուստատեսային մրցանակներ») մրցանակաբաշխության հաղթողները: Այդ մասին հղում անելով «news.mail.ru»-ին հաղորդում է «taglur.am» կայքը:
Քննադատների վարկածով լավագույն դրամատիկական սերիալ է հռչակվել « Ջարդելով վատը» («Breaking Bad») հեռուստասերիալը: Այս ֆիլմը շրջանցել է նույնիսկ «Գահերի խաղ»-ը («Game of Thrones») և «Իսկական դեդեկտիվ»-ին («True Detective»), որոնք նույնպես ընդգրկված են եղել մրցույթի ցուցակում:
Ամերիկյան հեռուստատեսության լավագույն կատակերգական շոու է ճանաչվել «Սեզոնի նարնջագույն հիթ»-ը («Orange Is the New Black»), իսկ փոքր սերիալներից առաջինը ճանաչվել է «Ֆարգո«-ն («Fargo»): Բիլլի Բոբ Թորնթոնի գլխավոր դերակատարությամբ կինոնկարը քննադատները գերադասեցին «Սարսափի ամերիկյան պատմություն»-ից («American Horror Story»), որը նույնպես ընդգրկվել էր մրցույթի ցուցակներում:
Լավագույն հեռուստադերասաններ հռչակվեցին Մեթյու Մաք Քոնահին («Իսկական դեդեկտիվ»), Տատյանա Մասլանին «ՎԻՓ»-ից («Veep»), Ջիմ Փերսոնսը «Մեծ պայթյունի տեսություն»-ից («The Big Bang Theory»), Ջեյսիկա Լենգը՝ «Սարսափի ամերիկյան պատմություն»-ից:
Ռայան Մերֆիի «Նորմալ սիրտը» («The Normal Heart») կինոնկարը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Մարք Ռուֆալոն, ճանաչվել է լավագույն հեռուստատեսային ֆիլմը: