Այլիշը սիրահարված է իր ապագային07.31.2020
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը համացանցի YouTube հոսթինգում ներկայացրել է իր նոր «My future» («Իմ ապագան») երգը, որպես տեսաշար օգտագործելով անիմացիոն տեսակլիպ, որի ռեժիսորն է Էնդրյու Օնորատոն։
«Մենք այս ստեղծագործությունը գրել ենք կարանտինի սկզբում։ Այն իրոք շատ անձնական է և առանձնահատուկ ինձ համար։ Երբ մենք աշխատում էինք դրա վրա, իմ գլխում կային մտքեր հույսի, ուրախության և ինքնազարգացման մասին»,֊ ասել է Այլիշը։
Դանդաղ և մեղեդային կատարումով երգչուհին ասես անկեղծ խոստովանում է, որ սիրահարված է իր ապագային և անհամաբեր սպասում է նրա հետ հանդիպմանը։
Այս ստեղծագործությունը մի քանի ժամում հավաքել էավելի քան 5 մլն դիտում։
«My future» երգը առաջինն է այն բանից հետո, երբ Բիլլի Այլիշը հունվարին ներկայացրել է «No time to die» («Մահանալու ժամանակ չկա») սինգլը, որը դարձավ Ջեյմս Բոնդի մասին նոր՝ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի երաժշտության գլխավոր մոտիվը։