Մահացել է Եվգենի Եվտուշենկոն04.02.2017
ԱՄՆ-ում կյանքի 85-րդ տարում մահացել է ռուս ժամանակակից նշանավոր բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն: Այդ մասին բանաստեղծի և նրա ընտանիքի բարեկամ Միխայիլ Մարգուլիսի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tass.ru»-ին:
Եվտուշենկոյի որդին հայտարարել է, որ իր հայրը չարորակ ուռուցք ուներ, տեղեկացնում է «Associated Press»-ը:
«Նա վախճանվել է խաղաղությամբ,- ասել է Եվգենի Եվտուշենկ-կրտսերը,- ես բռնել էի նրա ձեռքը մոտ մեկ ժամ՝ մինչև հոգին ավանդելը: Նա գիտեր, որ ինքը սիրելի է»,- ավելացրել է որդին:
Եվգենի Եվտուշենկ-կրտսերը նաև պատմել է, որ չարորակ ուռուցքով հիվանդանալու ախտորոշում իր հորը արել էին դեռ 6 տարի առաջ, որից հետո հեռացրել էին երիկամի մի մասը, սակայն վերջերս այն կրկին վերադարձել էր և նրա վիճակը կտրուկ վատացել էր:
Բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն մահացել է ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Թափսա քաղաքի իվանդանոցում, որտեղ գտնվում էր մարտի 12-ից: Նա ավելի քան 150 գրքի հեղինակ է և թարգմանվել է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների լեզուներով: Բազմաթիվ մրցանակների արժանացած գրչի վարպետը 1963թ.-ին առաջադրվել է նաև Նոբելյան մրցանակի: