Իրանցի կինոռեժիսորը հաղթեց Բեռլինի միջազգային կինոփառատոնում02.16.2015
Բեռլինի 65-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմը: Նրան էլ շնորհվել է «Բեռլինալեի» գլխավոր՝ «Ոսկե արջ» մրցանակը:
2010 թ.-ին Փանահին հակակառավարական գործունեության համար դատապարտվել է իր երկրի իշխանությունների կողմից: Նրան արգելվել է զբաղվել մասնագիտական գործունեությամբ և հեռանալ երկրից:
«Արծաթե արջի» արձանիկը տրվեց չիլիական «Ակումբ» կինոնկարի ստեղծագործական խմբին: Իսկ կինոփառատոնի հիմնադիր Ալֆրեդ Բաուերի պատվին սահմանված մրցանակը շնորհվեց «Իքսկանուլ» ֆիլմի հեղինակ, գվատեմալացի ռեժիսոր Հայրո Բուսթամանտեին:
Կինոփառատոնում լավագույն դերասան և դերասանուհի ճանաչվեցին բրիտանական «45 տարեկան» ֆիլմում հանդես եկած Թոմ Քորթնին և Շարլոտա Ռեմլինգը:
Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար «Արծաթե արջի» արժանացավ ռումինացի Ռադու Յուդեն՝ «Աֆերիմ» կինոնկարի համար, իսկ սցենարներից լավագույնը չիլիացի վավերագրող Պատրիսիո Գուսմանինն էր:
Երկու ֆիլմերի օպերատորներ մրցանակներ ստացան կինեմատոգրաֆիայում ներդրած նշանակալից ավանդի համար: Մրցանակներից մեկին արժանացավ «Վիլտորիա» ֆիլմի օպերատոր Սթուրլա Բրանդտ Գրվոլենը, իսկ մյուսին՝ ռուսաստանցիներ Եվգենի Պրիվինը և Սերգեյ Միխալչուկը, ովքեր աշխատել են ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Էլեկտրական ամպերի ներքո» կինոնկարի վրա:
Բեռլինի միջազգային կինոփառատոնը առաջին անգամ կայացել է 1951 թ.-ի հունիսի 6-ին: Այն հիմնադրել են Երկրորդ Համաշխարհային պատերազմում դաշնակցած երեք պետությունները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Կաննի և Վենետիկի փառատոնների հետ միասին այս կինոստուգատեսը համարվում է կինոյի աշխարհում ամենահեղինակավորներից ու խոշորներից մեկը:
«Բեռլինալեն» հիմնականում կողմնորոշվում է դեպի, այսպես կոչված, հեղինակային կինոն: Փառատոնի մրցութային ծրագրում մասնակցում են լիամետրաժ գեղարվեստական և կարճամետրաժ կինոնկարներ, որոնք նկարահանվել են ոչ ավելի վաղ, քան մրցույթից 12 ամիս առաջ և չեն ցուցադրվել որևէ այլ ստուգատեսում: