Կ. Շահնազարով. «Ոմանք էլ նախանձում են, թե ինչու ոչ ես»04.22.2017
Ըստ Լև Տոլստոյի համանուն վեպի հայազգի ռուսաստանցի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի՝ նկարահանած «Աննա Կարենինա» 8 մասանոց հեռուստասերիալը, որի պրեմիերան անցած շաբաթ կայացել է մոսկովյան «Ռոսսիա-1» հեռուստալիքով, արժանացել է քննադատության: Հատկապես քննադատների ու հանդիսատեսների սուր քննարկման օբյեկտ է դարձել գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Ելիզավետա Բոյարսկայան: Իր կերտած Վրոնսկու կերպարի մասին ոչ միշտ է հաճելի գնահատականների արժանացել նաև դերասան Մաքսիմ Մատվեևը:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Սակայն մասնագետների և հանդիսատեսների գնահատակենները Կարեն Շահնազարովը համարել է անհիմն: «Մենք երկար ենք աշխատել այս նախագծի վրա: Այդ սերիալը պատրաստել ենք 8 նկարից: Ֆիլմի նկարահանումները մեզնից խլել են 1,5-2 տարի: Ինչ վերաբերում է դերասա նների ընտրությանը, ապա յուրաքանչյուր դերի համար կատարվել են բավականին երկար, մանրակրկիտ փորձեր: Ես ի սկզբանե ասել էի, որ եթե չգտնեմ դերասաններ, որոնք չհամընկնեն կինոնկարի հերոսների իմ պատկերացումներին, ապա նկարահանելն անիմաստ է: Միայն Բոյարսկայային մենք փորձել ենք 6 թե 7 անգամ: Մատվեևին նույնպես՝ 5 անգամ»,- ասել է Շախնազարովը:
Նա նաև համաձայն չէ, որ իր ընտրած դերասանները միայն արժանանում են քննադատության: «Մեկը իր պատկերացումներն ունի, թե ինչպիսին է այն լինելու: Երկրորդ՝ երևի ոմանք էլ նախանձում են, թե ինչու ոչ ես»,- իր կարծիքն է հայտնել ֆիլմը ոչ միանշանակ ընդունողների մասին Կարեն Շահնազարովը:
«Աննա Կարենինան» Լև Տոլստոյի ամենից հաճախ էկրանավորվող ստեղծագործությունն է ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում: Կարեն Շահնազարովի նկարահանածը 30-րդ տարբերակն է: Առաջին համր, սև-սպիտակ «Աննա Կարենինա» գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է 1911 թ.-ին՝ Ռուսաստանում: