Մահացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը04.18.2014
Կյանքի 88-րդ տարում Մեխիկոյում վախճանվել է գրող, նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Մեքսիկայի ազգայի խորհրդի մշակույթի և արվեստի գծով նախագահ Ռաֆայել Տովարին:
Ըստ Ռաֆայել Տովարի գրողը մահացել է Մեքսիկայի մայրաքաղաքի շրջաններից մեկում գտնվող իր բնակության վայրում:
Մարկեսի մահվան պատճառը բժիշկները և նրա հարազատները դեռևս չեն հրապարակել:
Գաբրիել Գարսիա Մարկեսն ապրիլի 8-ին դուրս էր գրվել հիվանդանոցից, որտեղ նա հոսպիտալացվել էր մարտի 30-ին: Այդ ժամանակ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի բորբոքում: Վերջին օրերին գրողը բուժվում էր տանը: Ամեն օր, պարբերաբար նրան էր այցելում բժիշկը:
Նրան մերձավոր շրջապատի մարդիկ ու բժիշկները հավաստիացնում էին, որ գրողի առողջական վիճակը կայուն է, թեև նա շատ թույլ է հիվանդանոցային բուժման կուրս անցնելուց հետո:
Գաբրիել Գարսիա Մարկեսը հայտնի է ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլև ողջ աշխարհում: Նա ծնվել է 1927թ.-ի մարտի 6-ին, Կոլումբիայի Արակատակա քաղաքում: Նա աշխատել է որպես լրագրող: Որոշ ժամանակ անց անցել է պրոֆեսիոնալ գրողի ապրելակերպի: Նրա գրչին են պատկանում այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակը, «Մեծ մայրիկի հուղարկավորությունը» պատմվածքների ժողովածուն և բազմաթիվ այլ գործեր: Նա համարվում է գրական նոր ժանրի՝ մոգական ռեալիզմի սկզբնավորողներից մեկը: 1965 թ.-ին Մարկեսը ձեռնամուխ է լինում «Հարյուր տարվա մենություն» վեպին, որը լույս է տեսնում 1967թ.-ին: 1982 թ.-ին գրողն այդ երկի համար արժանանում է Նոբելյան մրցանակի:
1950-ական թվականներից կոլումբացի գրողն իր ընտանիքով բնակվում էր Մեխիկոյում: