Ըստ նշանավոր ռեժիսորի, սմարթֆոններով կարելի է նկարահանել կինո12.02.2014
Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին կարծում է, որ ապագայում կինոնկարներ կարելի է նկարահանել նաև սմարթֆոններով, ընդ որում, դրանց համար չունենալով մեծ բյուջե:
Լեհաստանում ավարտված «Արբանյակը Լեհաստանի վրա» ռուսական կինոյի ամենամյա փառատոնում միանգամից ներկայացվել են Կոնչալովսկու մի քանի ֆիլմեր, այդ թվում նաև Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում «Արծաթե առյուծի» արժանացած «Փոստատար Տրյապիցինի սպիտակ գիշերները» ժապավենը: Այս կինոնկարը շարունակում է ռեժիսորի գյուղապատումը, որը սկսվել է 1967 թ.-ին նկարահանված «Ասյա Կլյաչինայի պատմությունը, ով սիրում էր, սակայն այդպես էլ չամուսնացավ» և 1994 թ.-ին թողարկված «Հավիկ մարիկ» ֆիլմերով:
«Երբ վենետիկյան փառատոնը ընդունեց իմ կինոնկարը, դա մեծ հաջողություն էր: Խոսքը մրցանակի մասին չի, այլ այն բանի, որ այն վերցրեցին մրցույթի համար: Դա նշանակում էր, որ ֆիլմը կարելի է դիտել: Ես սցենար չեմ գրել, ես նկարահանել եմ կյանքը և հետո այնտեղ տեղադրել այնպիսի առանձին դրվագներ, որոնք կարելի է համարել պատմություն: Ապագայի կինեմատոգրաֆը կյանքին հետևելով է և ոչ թե սցենարներ գրելով: Հիմա կարելի է կինո նկարել iPhone-ով: Դա նկարահանման բոլորովին այլ մեթոդ է և շատ հետաքրքիր, քանի որ դրա համար չեն պահանջվում մեծ միջոցներ: Միայն անհրաժեշտ է ունենալ սեփական զգացմունքները արտահայտելու ցանկություն և դրանք փոխանցելու ունակություն:»,- ասել է ռեժիսորը:
«Ես ուրախ եմ, որ դա արեցի, քանի որ երիտասարդներին հնարավորություն տվեցի մտածելու, որ պարտադիր նախապայման չի գնալ ստուդիա, համոզել, որ փող տան: Եթե դու տաղանդավոր ես, ապա քեզ անհրաժեշտ է միայն տեսախցիկ: Երբ դու նկարահանում ես կինո առանց փողի, ապա չկա որևէ ռիսկ: Միակ ռիսկն այն է, որ դու նկարահանում ես ֆիլմ, որը, եթե ցանկանաս, կթաքցնես մահճակալի տակ, որպեսզի որևէ մեկը չտեսնի: Դա տալիս է խելագար ազատություն»,- նշել է Կոնչալովսկին:
Նրա ասելով, դեռ «մի քանի տարի առաջ չկային տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն ընձեռեին կինո նկարահանել մինիմալ բյուջեով»: Ըստ նրա «հիմա կարևոր է ունենալ մարդիկ, ովքեր կցանկանան քեզ հետ աշխատել ոչ թե փողի, այլ արվեստի համար»: