Լեգենդար բռնցքամարտիկը մուլֆիլմ է նկարահանել իր և աղավնիների դերակատարմամբ10.07.2014
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդար ներկայացուցիչ Մայք Թայսոնը իրականացնում է լիամետրաժ մուլտիպլիկացիոն կինոնկարի մի նախագիծ, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս ինքը և աղավնիներ: Ֆիլմը, որ ունի «Մայք Թայսոն, գաղտնիքներ» անվանումը, նկարահանված է դասական մուլտիպլիկացիայի ավանդույթների հիման վրա: Այդ մասին «news.mail.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Մուլտֆիլմի պրեմիերան կայանալու է հոկտեմբերի 27-ին ամերիկյան « Adult Swim» մանկական հեռուստաալիքով:
«Մուլտֆիլմում հավաքվել է բազմաճաշակ խումբ՝ ես, որդեգիր չինուհի դուստրս, ում ես գտել եմ Կորեայում, Քուինսբերիի մարկիզը, ով հորինել է բոքսի դեռ մինչև այսօր գործող կանոնները: Խմբում է նաև հավերժ հարբած և հանդուգն աղավնին, որն իր պոչով բերում է այն գաղտնիքները, որոնց բացահայտումը մեզ է վիճակված»,- ասել է Թայսոնը:
Մայքը նաև համառոտ ներկայացրել է իր մուլտֆիլմի սյուժեն: «Մենք հաղորդագրություն ենք ստանում մեր աղավնուց և սկսում ենք փնտրել նոր գաղտնիքի բանալին, որի ընթացքում ընկնում ենք զանազան արկածների մեջ: Ինձ նույնիսկ վիճակված կռվել դինոզավրերի հետ»:
Ինքնուս պատմաբան Թայսոնը հույս ունի իր խմբի օգնությամբ (The Black Keys) բացահայտել հնագույն գաղտնիքներից մեկը՝ Ալեքսանդր Մեծի գերեզմանը: Սակայն, խոստովանում է բռնցքամարտիկը, եթե գործն այնքան էլ լավ չընթանա, ինքը հաճույքով կվերադառնա «Մայք Թայսոն: Անքննելի ճշմարտություն» շոուին:
«Ես ցանկանում եմ ավելի շատ դուրս գալ բեմահարթակ: Եթե ամեն ինչ ստացվի, կցանկանայի զրուցել Հռոմեական կայսրության պատմության մասին: Հիշել երկրները, որոնք նվաճել են հռոմեացիները և տեսնել, թե ինչպես են զարգացել այդ երկրները հետագայում»,- ներկայացրել է իր ցանկությունը մեծ բռնցքամարտիկը: (Դիտել մուլտֆիլմի գովազդը)