Հայտարարել են, որ նշանավոր արտիստը և դիրիժորը եղել են ՊԱԿ-ի գործակալ01.08.2018
Լիտվացի նշանավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդակն արտիստ Դոնատաս Բանիոնիսը և դիրիժոր Սաուլյուս Սոնդեցկիսը աշխատել են խորհրդային Պետական Անվտանգության Կոմիտեում (ՊԱԿ-ում): Օրերս նման հայտարարություն է տարածել Գենոցիդի հետազոտության և Լիտվայի բնակիչներին գործակալական ցանցում հավաքագրման ուսումնասիրության կենտրոնը: Այդ մասին «lenta.ru»-ի տեղեկատվութունը փոխանցում է «taglur.am»-ը:
Մասնագետները նշել են, որ Բանիոնիսը ստացել է Բրոնուս մականունը: Նա հավաքագրվել է 1970թ.-ին և խորհրդային ՊԱԿ-ին է մատակարարել ԱՄՆ-ում բնակվող լիտվական ծագմամբ մարդկանց մասին տեղեկատվություն: Ըստ նրանց տվյալների, դերասանը Միացյալ Նահանգներ է այցելել և այնտեղ կապ է հաստատել այն էմիգրանտ-հայրենակիցների հետ, որոնք եղել են ԽՍՀՄ պետանվտանգության ծառայությունների հատուկ ուշադրության ներքո:
Ինչ վերաբերում է Սոնդեցկիսին, ապա նշվում է, որ նա ՊԱԿ-ի գործակալական ցանցում ընդգրկվել է 1962 թ.-ին և աշխատել է մինչև 1982թ.-ն: Դիրիժորը գործել է Սալյուտո ազդականչի ներքո: ՊԱԿ-ը նրանով հետաքրքրվել է այն բանից հետո, երբ երաժշտի հայրը արտագաղթել է ԱՄՆ:
Բանիոնիսը մահացել է 2014թ.-ի սեպտեմբերի 4-ին: Նա հայտնի է խորհրդային այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Ոչ ոք չէր ուզում մեռնել», Մեռյալ սեզոն», «Արքա Լիր», «Սոլյարիս» և այլն:
Սոնդեցկիսը մահացել է 2016թ-ի փետրվարի 3-ին: Նա գլխավորել է «Սակտ-Պետերբուրգյան Կամերատա» նվագախումբը և հանդես է եկել եվրոպական բազմաթիվ նվագախմբերի հետ: Նրա անունն է կրում Լիտվայի Շաուլյայ քաղաքի կոնսերվատորիան: