Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աֆրիկյան և աֆրիկյան սփյուռքի տարաբնույթ մշակույթի տոնավաճառ Լոնդոնում

10.12.2023


Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում այսօր կկայանա ժամանակակից աֆրիկական «1-54» արվեստի տոնավաճառ։ Այն Լոնդոնի Սոմերսեթ֊հաուսում կանցկացվի 11֊րդ անգամ; Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով «somersethouse.org.uk»֊ին։

Այս տարի տոնավաճառին մասնակցում է 31 երկիր ներկայացնող 62 միջազգային ցուցահանդես, որոնցից 14֊ի համար լոնդոնյան այս իրադարձությունը դեբյուտ է։ Միջոցառման այցելուները հնարավորություն կստանան ծանոթանալ ժամանակակից աֆրիկյան և աֆրիկյան սփյուռքի տարաբնույթ մշակույթին, որը կներկայացնի գեղարվեստի ամենատարբեր ժանրերով՝ սկսծ գեղանկարչությունից ու լուսանկարչությունից մինչև հսկայական ինստալացիաները:

Տոնավաճառին մասնակցում է այնպիսի հայտնի արվեստագետներ , ինչպիսիք են Ջոանա Չումալին, Իբրահիմ Էլ-Սալահին և Սոլի Սիսեն ։ Կան նաև խոստումնալից֊երիտասարդ տաղանդներ, որոնցից առանձնապես լրատվամիջոցները նշում են Ժոզուե Կամոեին, Անուա Փաինթսիլին և Եդոզիե Անեդուին։ Ընդհանուր առմամբ ժամանակակից աֆրիկյան արվեստի տոնավաճառին մասնակցում է 170 արվեստագետ։

Ցուցանմուշներից ուշադրություն է հրավիրում հատկապես Մարոկկոն ներկայացնող արվեստագետ Ամին Էլ Գատաիբի 12 քանդակները։ Նռնաքարերից պատրաստաված, միմյանցից անջատ այդ գործերը միավորված են «Վառիր լույս» ընդհանուր խորագրի ներքո։

Լույսը, որպես ամուր միջավայր, կիրառելով քանդակների ներսում՝ Էլ Գոթայբին նաև օգտագործում է լույսը որպես փոխաբերություն, դրա միջոցով առաջ քաշելով Աֆրիկայի դրական պատմությունները ի հակադրություն՝ դեռ այսօր էլ աշխարհի շատ վայրերում գործող «մութ մայրցամաքի» կարծրատիպերի: Մթնշաղին այդ քանդակները վերածվում են լուսավոր ինստալյացիաների՝ ընդգծելով նկարչի փիլիսոփայությունը՝ «խավարից լույս է առաջանում»

Այդ քանդակները արվեստագետը պատրաստել է Մարոկկոյի Մարրաքեշե քաղաքի «MCC Gallery» ցուցասրահի հետ։

Տոնավաճառը կշարունակվի 3 օր՝ մինչև հոկտեմբերի 15֊ին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 132 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ