Մոսկվացի երեխաների մոտ 90 տոկոսը դեռ ոչ մի անգամ թատրոն չի հաճախել02.03.2014
Այսօր Մոսկվայի «Ցենտրալնայա» (Կենտրոնական) մարզի թիվ 91 դպրոցում մեկնարկում է «Բաց բեմ» թատրոնի «Թատերական հանդիսատեսի ակադեմիա» նախագիծը: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն:
Ըստ այդ նախագծի Ռուսաստանի մայրաքաղաքի դպրոցներում և մյուս կրթական հաստատություններում կանցկացվեն ինտերակտիվ դասախոսություններ: Ընթացիկ տարում այս նախագծի շրջանակներում միջոցառումներ կանցկացվեն Մոսկվայի 50 կրթօջախում:
Նախագիծը կմեկնարկի ցածր տարիքի դպրոցահասակներից ձևավորված լսարաններում: Նրանց համար նախատեսվում է անցկացնել ինտերակտիվ-ներկայացում-դասախոսություն: Երեխաները կիմանան, թե թատերական ինչ ժանրեր կան և ինչով են դրանք մեկը մյուսից տարբերվում, ինչպես պետք է իրեն պահել թատրոնում և այլն:
Այս նախագծի հեղինակներից մեկը՝ երիտասարդ ռեժիսոր Արսենի Էպելբաումն է, ով համարում է, որ Ռուսաստանում լուրջ թատերական մշակույթը վտանգված է և, ուրեմն, անհրաժեշտ է ներդնել բավականաչափ եռանդ և միջոցներ, որպեսզի այն հնարավոր լինի պահպանել: Իսկ այդպիսի գործում դրական արդյունքի հասնելու համար աշխատանքը պետք է սկսել հենց երեխաների միջավայրից:
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ, համաձայն վիճակագրության, կրտսեր դասարաններում սովորող մոսկվացի երեխաների մոտ 90 տոկոսը դեռ ոչ մի անգամ թատրոն չի հաճախել: