«Ոսկե դիմակի» փոխարեն ստեղծում են նոր «Ոսկե դիմակ»08.29.2023
Ռուսաստանի թատերական գործիչների միությունը որոշել է դուրս գալ ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող «Ոսկե դիմակ» անկախ մրցանակաբաշխության և փառատոնի մասնակիցների կազմից և նախաձեռնել է սեփական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության և փառատոնի գործադիր մարմին ձևավորելու գործընթաց։ Արդեն նշանակվել է այդ նոր կազմակերպության գործադիր տնօրեն, որին էլ կհանձնարարվի ձևավորել աշխատակազմ և հենց այս տարվանից անցկացնել մրցանակաբաշխություն և փառատոն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Ասենք, որ օգոստոսի 26֊ին թատերական գործիչները և քննադատները Պետերբուրգի թատերական հանդեսի կայքում հրապարակել էին պահանջագիր և կոչ արել պահպանել ազգային թատերական գլխավոր մրցանակաբաշխության («Ոսկե դիմակի»֊ը֊խմբ․) անկախությունը։ Այս պահին այդ պահանջագրի տակ ստորագրել է ավելի քան 100 մարդ: