Ս․ Պետրոկկի․ «Ընդհատվում է գրքերի և մշակույթի մասին երկխոսությունը»05.10.2022
Ռուսաստանցի հայտնի գրականագետ֊իտալագետներ Եվգենի Սալոնովիչը և Աննա Յամպոլսկայան հեռացվել են իտալական հայտնի «Ստրեգա» գրական մրցույթի ժյուրիի կազմից։ Այդ մասին «ՏԱՍՍ․֊ ի տեղեկատվությունը փոխանցում «Թագլուրը»։
«Ես քիչ առաջ իմացա, որ Ռուսաստանի մեծագույն իտալագետ Եվգենի Սալոնովիչը, որը տարածում էր մեր գրականության մասին գիտելիքները, թարգմանել է 19֊րդ, 20֊րդ դարերի և ժամանակակից մեծագույն գրողներին ու բանաստեղծներին, Իտալիայում և Ռուսաստանում ստացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ և պարգևներ, հեռացվել է «Ստրեգա» մրցույթի կազմկոմիտեից այն պատճառով, որովհետև նա ռուս է»֊ ասել է Մոսկվայում իտալական մշակույթի ինստիտուտի տնօրեն Օլգա Ստրադան։
Նրա կարծիքով ռուսաստանցի գրականագետները, որպեսզի նրանց նկատմամբ այդպես վարվեին, «բացառապես ռազմական հարցի» հետ որևէ առնչություն չունեն։
Իտալական գրական մրցույթի կազմակերպական հարցերով զբաղվող Բելլոնիչչի հիմնադրամի ղեկավար Ստեֆանո Պետրոկկին հայտարարել է, որ այդ որոշումը ընդունվել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում, որը համակարգում է իտալական մշակութային ինստիտուտների գործունեությունը։ Նա ափսոսանք է հայտնել այդ հարցի կապակցությամբ և նշել, որ դրանով «ընդհատվում է գրքերի և մշակույթի մասին երկխոսությունը»։