Մոսֆիլմը արգելափակել է դասական ֆիլմերի ցուցադրությունը համացանցում07.27.2014
Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի դիմումը և համացնացում սարգելափակել է խորհրդային մոտ 100 ֆիլմերի հասանելիությունը: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Դատարանը, քննելով «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի ստորագրությամբ դիմումը, կայացրել է «ֆիլմերի նկատմամբ բացառիկ իրավունքի ուղղությամբ նախնական ապահովություն ներդնելու դատավճիռ»,- ասված է դատարանի որոշման մեջ:
Ցուցակում նշված է 94 ֆիլմ, մուլտֆիլմ և փոքր սերիալ, ինչպես նաև առավել հայտնի խորհրդային և ռուսական ֆիլմեր («Ասսա», «Աֆոնյա», «Անապատի սպիտակ արևը», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Մեծ դասամիջոց», «Ադամանդե ձեռքը», «Պատերազմ և խաղաղություն», «Կայարան երկուսի համար», «Գարաժ», «Գարդեմարիներ, առաջ», «12 աթոռ», «Հաջողության ջենթլմեններ», «Բարի գալուստ կամ, օտարականներին մուտքն արգելվում է», «Դաժան ռոմանս», «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Միմինո», «Մոսկվան արցունքների չի հավատում», «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի», «Սոլյարիս», «Սթալկեր», «Այն նույն Մյունհաուզենը» և ուրիշ կինոնկարներ:
Այժմ «Մոսֆիլմը» պետք է 15 օրում հայց ներկայացնի ծովահենային կոնթենթը մշտապես արգելափակելու պահանջով, հակառակ դեպքում ժամանակավոր արգելափակման միջոցները չեղյալ կհամարվեն:
«Հակածովահենային» օրենքը Ռուսաստանի Պետդուման ընդունել է 2013թ.-ի հունիսին: Այն նախատեսում է, որ ծովահենային կոնթենթներ պարունակող կայքերը կարող են արգելափակվել դատարանի որոշմամբ՝ իրավատիրոջ հեղինակային իրավունքները խախտելու դեպքում: