Հրդեհվել է փառատոնի բեմը07.30.2017
Շաբաթ, հուլիսի 29-ի երեկոյան Իսպանական Բարսելոն քաղաքի մոտ անցկացվող «Tomorrowland UNITE» երաժշտական փառատոնի ժամանակ հրդեհվել է բեմը: Դեպքի պատճառը դեռ անհայտ է: «Theguardian.com»-ի տեղեկացմամբ, փառատոնի կազմակերպիչները վստահ են, որ կրակն առաջացել է էլեկտրական հոսանքի լարերի տեխնիկական անսարքության հետևանքով:
Միջոցառմանը ներկա է եղել ոչ պակաս քան 22 հազար մարդ, որոնց անմիջապես տարհանել են վտանգավոր գոտուց: Վերջին լուրերի համաձայն տուժողներ չկան:
«Tomorrowland UNITE» երաժշտական փառատոնը Բելգիայում անցկացվող «Tomorrowland» փառատոնից ածանցված միջոցառում է:
«Tomorrowland UNITE»-ում կարելի է դիտել և տեսնել բելգիական փառատոնի գլխավոր բեմից ուղիղ հեռարձակումներ, լսել դիջեյերի կենդանի կատարումներ:
Համանման փառատոներ են անցկացվում նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Լիբանանում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում: