Պատգամավորը քննադատել է, իսկ գեղարվեստական ղեկավարը հեռացել է թատրոնից10.26.2023
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոման Ֆեոդորին իր դիմումի համաձայն հեռացվել է պաշտոնից։ Այդ մասին թատերախմբին ուղղված հաղորդման մեջ թատրոնի մամլո ծառայությունը գրում է, որ իրենք անթաքույց տխրությամբ են ընդունել այդ փաստը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Դիմումի մեջ, այդ թատրոնում 12 տարուց ավելի աշխատող Ֆեոդորին իր հեռանալու պատճառ է համարում «ընտանեկան հանգամանքները»։ Սակայն, ավելի վաղ Telegram ալիքում նրա հասցեին քննադատական խոսքեր է հասցեագրել Կրասնոյարսկի օրենսդիր ժողովի պատգամավոր Ելենա Պենզինան։ Նա այնտեղ հանդես է եկել ՌԴ նախագահի և բանակի հասցեին Ֆեոդորիի բարձրաձայնած կարծիքի դեմ։ Դրա հետ մեկտեղ պատգամավորը դատապարտել է «Ինչպես ենք մենք հուղարկավորել Իոսիֆ Վիսարիոնովիչին» պիեսի ընթերցումները, որոնք ռեժիսորը անցկացրել էր Իսրայելում։
Ի դեպ, թատրոնի մամլո հաղորդագրության մեջ կոլեկտիվը երախտագիտություն է հայտնում արդեն նախկին դարձած գեղարվեստական ղեկավարին և նշում, որ Ռոման Ֆեոդորիի ղեկավարությամբ իրենց կոլեկտիվը վերապրել է «բովանդակլից վերածնունդ», որը գեղարվեստական ղեկավարի տաղանդի շնորհիվ հիմնարար փոփոխությունների է հանգցրել։