Մահացել է սցենոգրաֆ Բորիս Վալուևը12.28.2020
Մոսկվայի Կոնստանտին Ռայկինի ղեկավարությամբ գործող «Սատիրիկոն» թատրոնը ծանր կորուստ է կրել: Կյանքի 74-րդ տարում մահացել է թատրոնի նկարիչ-սցենոգրաֆ Բորիս Վալուևը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «satirikon.ru»-ին:
Մշակութային հաստատության պաշտոնական կայքում վախճանված գործընկերոջ հարազատներին իր ցավակցությունը հայտնելով, Ռայկինը նշել է, որ «Սատիրիկոն»-ում ավելի քան 20 ներկայացումների սցենոգրաֆիայի հեղինակ Վալուևը հանդիսացել է իրենց թատրոնի գլխավոր արարիչներից մեկը:
«Նա իմ ամենաանհրաժեշտ զինակիցն էր և աշխատանքային ընկերը: Որքան պատկերավոր և ճիշտ էր նա արտահայտվում, որքան մտախոհ և մանրամասն էր նա ուսումնասիրում, այն պիեսների նյութերը, որոնց վրա աշխատում էր, որքան մեծ հոգատարությամբ էր հետևում իր հանձնարարությունների, էսքիզների ու գծագրերի կատարմանը, որքան ամուր և փաստարկված էր պաշտպանում իր տեսակետները... Եվ դրա հետ մեկտեղ, որքան նրբազգաց և քնքույշ մարդ էր նա...»,- ընդգծել է «Սատիրիկոն»-ի գեղարվեստական ղեկավարը իր ցավակցական խոսքում: