Մահացել է ամերիկյան կինոյի «երկրորդ պլանների արքան»02.04.2014
Թմրանյութերի մեծ դոզավորման հետևանքով Հոլլիվուդում մահացել է ամերիկացի հայտնի կինոդերասան, «երկրորդ պլանների արքա», 46-ամյա Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը:
Իր կարճ կյանքի ընթացքում այդ արվեստագետը հասցրել է մարմնավորել ավելի քան 50 կինոհերոսների կերպարներ: Նա նկարահանվել է այնպիսի հանրահայտ ֆիլմերում, ինչպիսիք են, օրինակ, «Տաղանդավոր վարպետ Ռիփլին», «Կապոտեն», «Կնոջ բույրը», «Քաղցած խաղերը» և այլն:
«Իմ արտաքինը թույլ է տալիս խաղալ նրանց դերերը, ովքեր ինձ ամենաշատ են հետաքրքիր՝ ցանկացած մարդու»,- ասում էր դերասանը:
«Դա սարսափելի է, ես պարզապես խոսքեր չեմ գտնում, սիրտս կոտրված է: Նա մեծ դերասան էր»,- ասել է դերասան Քևին Բեյքոնը:
Բեննեթ Միլլերի ֆիլմում գրող Թրուման Կապոտեի դերը մարմնավորելու համար դերասանը 2006թ.-ին ստացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս»: