Մարկեսի Արխիվի ձեռքբերման գինը չի հրապարակվում և կկնքվի գաղտնիության մակագրով12.11.2014
ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Օսթին քաղաքի համալսարանը հրաժարվել է հրապարակել այն պայմանները և գումարի չափը, որոնց հիման վրա ձեռք է բերել կոլումբացի հայտնի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվը: Դեռ ավելին, համալսարանի ղեկավարությունը դիմել է նահանգի գլխավոր դատախազին՝ խնդրելով գաղտնիության մակագիր դնել այդ մասին տեղեկատվության տարածման վրա, որպեսզի հնարավոր չլինի, նույնիսկ տեղեկատվություն ստանալու ազատության մասին օրենքի համաձայն,լրատվություն տրամադրել պահանջողին:Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Նախկինում համալսարանը երբեք գաղտնիքներ չէր սարքում այսպիսի ձեռքբերումներից:
Ըստ փորձագետների Մարկեսի արխիվի ձռքբերման շուրջ ձևավորված գաղտնիության քողը լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում թե գրական շրջանակներում և թե իրավական ոլորտներում՝ այս դեպքի և նախկին ձեռքբերումների նկատմամբ:
Մարկեսի արխիվի ձեռքբերման մասին Թեքսասի համալսարանը հայտարարել է նոյեմբերին: Դա շատ բուռն արձագանք է ստացել գրողի հայրենիքումէ Կոլումբիայում և Մեքսիկայում, որտեղ գրողն աշխատել է վերջին տարիներին:
Լուրեր են տարածվել, որ ամերիկացիները պարզապես թանկ գնով գնել են արխիվը՝ դրա համար առաջարկելով ամենամեծ գումարը: Գրողի հարազատը, ում մոտից այն ձեռք է բերվել, հայտարարել է, որ արխիվը վաճառելիս գլխավոր գործոնը եղել է ոչ թե գինը, այլ ամերիկյան համալսարանի գրական արխիվների խոշոր պահոց լինելու համբավը:
Իսկ համալսարանը արխիվի ձեռքբերման գնի քողազերծումից հրաժարումը հիմնավորում է այն հանգամանքով, որ «Վաճառողները սովորաբար գները սահմանում են հաշվի առնելով արդեն կայացած գներն ուսումնասիրելուց հետո, ուրեմն և կարող են այն զգալիորեն բարձրացնել»: Իսկ այդ հանգամանքը, ըստ համալսարանի, կարող է բացասաբար անդրադառնել իր նկատմամբ հովանավորների և հարկատուների վերաբերմունքի վրա:
Մարկեսի արխիվն ընդգրկում է նրա ստեղծագործության գրեթե կեսդարյա պատմութունը: Այնտեղ են գտնվում այնպիսի գործերի ձեռագրերը, ինչպիսիք են՝ «Հարյուր տարվա մենություն» և «Սեր խոլերայի ժամանակ» վեպերը, ինչպես նաև ավելի քան 2 հազար անձնական նամակներ, այդ թվում նրա նամակագրությունը Գրեհեմ Գրինի, Կարլոս Ֆուենտեսի, Միլան Կունդերայի, Գյունտեր Գրասսի և Խուլիո Կորտասարի հետ: Բացի այդ Թեքսասի համալսարանը դարձել է Մարկեսի լուսանկարչական 40 ալբոմների և «Սմիթ Կորոնա» ամերիկյան ֆիրմայի պատրաստած նրա գրամեքենայի սեփականատերը:
Արխիվի մի մասը համալսարանը պլանավորում է թվայնացնել և տեղադրել համացանցում՝ համընդհանուր օգտագործման համար: