Բողոքում են մշակույթի ոլորտի ֆինանսավորումը կրճատելու համար05.12.2017
«Խելացի քաղաքներ- արվեստի քաղաքներ»: Այս կարգախոսով Կալիֆորնիայում կայացել են մշակույթի ու արվեստի ֆինանսավորումը կրճատելու դեմ մշակույթի գործիչների,արվեստագետների և քաղաքական գործիչների հանրահավաքներ: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:
Մշակույթի գործիչների բողոքի ցույցերը տեղի են ունեցել Սան-Դիեգո քաղաքում: Այդ ելույթները սկսվել են մարտին Դոնալդ Թրամփի աշխատակզմի կողմից հրապարակված բյուջեի նախագծի հրապարակումից հետո, որը չի նախատեսում մշակույթի և արվեստի դաշնային ֆինանսավորում:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, հանրահավաքի մասնակիցները նշել են, որ ոլորտում նախատեսվող ծախսերի կրճատումները հակադարձ էֆեկտ կթողնեն իրենց քաղաքի կրթական ծրագրերում և տնտեսության մեջ: