Հայնեն չի ցանկացել, որ իր որդին դաստիարակվի, իսկ կինն ապրի Ռուսաստանում04.19.2022
Ամերիկացի դիրիժոր Գավրիել Հայնեն ազտվել է Մարինյան թատրոնում իր զբաղեցրած պաշտոնից, որն զբաղեցրելէր ավելի քան 15 տարի։ Երաժիշտը աշխատանքից հեռցել է Ուկրաինայում «ռուսական հատուկ գործողության» պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
«Ես ոչ մի դեպքում չեմ կարող ժխտել այն, ինչ կատարվում է Ուկրաինայում։ Ռուսաստանը այն տեղը չէ, որտեղ ես կցանկանամ դաստիարակել որդուս։ Սա այն տեղը չէ, որտեղ ես կցանկանայի, որ ապրեր իմ կինը։ Սա այլևս այն տեղը չէ, որտեղ ես ցանկանում եմ լինել»,֊ ասել է ամերիկացի արվեստագետը։
Ամերիկյան «The New York Times» պարբերականը գրում է, որ ռուսական զորքերի ներխուժումը Ուկրաինա փոխել է դիրիժորի կարծիքը Ռուսաստանի մասին։ Իր դերն է խաղացել նաև այն, որ Հայնեն որպես գլխավոր դիրիժոր 2003-2007թթ․֊երին աշխատել է նաև ուկրաինական Խարկով քաղաքի սիմֆոնիկ նվագախմբում։
Դիրիժորը խոստովանել է, որ իր համար դժվար է եղել Ռուսաստանից հեռանալը, որտեղ անցկացրել է իր կյանքի գրեթե կեսը։ Նա մշակութային առումով իրեն համարում է ռուս, թեև հանդիսանում է ԱՄՆ֊ի քաղաքացի։
Գավրիել Հայնեն պատմության մեջ առաջին ամերիկացին է, որ ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ Նա շատ տեսաբանների կողմից համարվում է Սանկտ֊Պետերբուրգի կոնսերվատորիայի լեգենդար մանկավարժ Իլյա Մուսինի աշակերտը։
Հայնեին Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը աշխատանքի է հրավիրել 2007թ․֊ին։ Ամերիկացի դիրիժորը Մարինյան թատրոնում ղեկավարել է ավելի քան 600 օպերայի, բալետի և սիմֆոնիկ համերգների կատարում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: