Ըստ Ֆ. Աքինի, Հրանթ Դինքի մասին ֆիլմ նկարահանելու ժամանակը դեռ չի եկել08.06.2014
Ծագումով թուրք, Գերմանիայում ապրող և ստեղծագործող կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը «Ակօս» թերթին տված հարցազրույցում ասել է, որ ինքը հրաժարվել է 2007թ.-ին Ստամբուլում սպանված Հրանթ Դինքի մասին իր իսկ գրած և արդեն պատրաստ սցենարի հիման վրա ֆիլմ նկարելու գաղափարից: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «novostink.ru»-ին:
«Ակնհայտ է, որ ժամանակը դեռ չի եկել»,- ասել է ռեժիսորը և ընդգծել, որ բոլոր այն թուրք դերասաններից, ում առաջարկել է մարմնավորել Հրանթ Դինքի կերպարը, նա մերժում է ստացել:
«Ես ոչ մի թուրք դերասանի այդպես էլ չկարողացա համոզել խաղալ Հրանտ Դինքի դերը: Նրանք բոլորը սցենարը համարում էին չփազանց կոշտ: Այդ իսկ պատճառով ես դադարեցրի այդ նախագիծը»,-ասել է Աքինը և բացատրել, որ իր մեջ նույնպես մտավախություն է առաջացել, որ դերասանը կարող է կինոյում Դինքին վերամարմնավորելու պատճառով տուժել: Բայց նա նաև նշել է, որ իր համար կարևոր է հայ մտավորականի մասին ֆիլմի նկարահանումը:
«Հրանթ Դինքի դերը ամերիկացի կամ ֆրանսիացի դերասանը չի կարող խաղալ: Մենք ինքներս պիտի այդ անենք, բայց ժամակը ակնհայտորեն դեռ չի եկել»,- ասել է Ֆաթիհ Աքինը:
Ըստ ռեժիսորի, այնուամենայնիվ, Թուրքիան պատրաստ է այդպիսի ֆիլմին, ինչպես որ պատրաստ է իր վերջին նկարահանած «Սպի» կինոժապավենին, որը պատմություն է Եղեռնից փրկված մի հայի մասին:
Ի դեպ, «Սպի» ֆիլմին Ֆաթիհ Աքինը ձեռնամուխ է եղել անմիջապես այն պահից հետո, երբ համոզվել է, որ, իրոք, Դինքի մասին ֆիլմ նկարահանելու «ժամանակը դեռ չի եկել»:
Ավելացնենք, որ հայոց Մեծ եղեռնին անդրադարձող «Սպի» ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունենալու օգոստոսի վերջին՝ Վենետիկի կինոփառատոնում: Ֆաթիհ Աքինը ֆիլմը նաև ընդգրկված է հիմնական մրցութային ծրագրում: