Հայտնի ռեժիսորը որդու կյանքը փրկելու համար օգնություն է խնդրում05.10.2016
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի «Իլխոմ» թատրոնը խնդրում է օգնել կենտրոնական Ասիայի երկրներում մեծ համբավ վայելող, ծագումով թուրքմեն ռեժիսոր Օվլյակուլի Խոջակուլիին, ում որդին Չինգիզը տառապում է ողնուղեղի օստեոսարկոմա կոչվող չարորակ ուռուցքից:
Ըստ «teatral-online.ru»-ի Պեկինի համալսարանի ուսանող, 23-ամյա երիտասարդը հիվանդության պատճառով ժամանակավորապես դադարեցրել է ուսումնառությունը և հիմա գտնվում է Հնդկաստանի Նյու-Դելի քաղաքի հիվանդանոցներից մեկում: Արդեն կատարվել է մինչվիրահատական քիմիաթերապիա, նաև վիրահատություն: Անցյալ տարի նոյեմբերին ամպուտացվել է երիտասարդի աջ ոտքը: Անհրաժեշտություն է ծագել առաջիկայում վիրահատել նաև Չինգիզի թոքերն ու ողնաշարը: Այդ գործողությունն իրականացնելու համար երիտասարդին անհրաժեշտ է տեղափոխել Գերմանիա, որտեղի կլինիկաներից մեկը համաձայնել է շարունակել նրա կյանքը փրկելու համար անհրաժեշտ բուժական և վիրահատական միջամտությունները:
2014թ.-ից Չինգիզի կյանքը փրկելու համար պայքարող Խոջակուլիների ընտանիքը այժմ չունի այնքան ֆինանսական հնարավորություն, որպեսզի կարողանա հոգալ Չինգիզի Գերմանիա տեղափոխելու և բուժելու ծախսերը: Իսկ դրա համարա անհրաժեշտ գումարը կազմում է 60 հազար եվրո:
Օվլյակուլի Խոջակուլին ավելի քան 60 բեմադրությունների և 4 ֆիլմի հեղինակ է: Նրա հայտնի աշխատանքներից են «Սալոմե», «Արյունոտ հարսանիք», «Համլետ», «Զարատուստրան ըստ Նիցշեի» և «Իլխոմ» թատրոնում իրականացված այլ ներկայացումներ:
Թե ինչպես օգնել հայտնի ռեժիսորին ու նրա ընտանիքին իրենց որդուն պատուհասած հիվանդությունը հաղթահարելու համար, կարելի է իմանալ այցելելով https://www.gofundme.com/746asdq8 հասցեով գործող կայք: