Քանդակագործ Արտաշես Հովսեփյանն այսօր բոլորում է իր 85 ամյակը06.22.2016
Այսօր լրանում է հայ ժամանակակից քանդակագործական մշակույթի յուրահատուկ դեմքերից մեկի՝ Արտաշես Հովսեփյանի 85 ամյակը: Նրա ստեղծագործությունները սփռված են Հայաստանի մայրաքաղաքի հասարակական վայրերում, տարբեր հաստատությունների տարածքներում: Այս ինքնատիպ արվեստագետի հատիչի տակից են դուրս եկել իրենց գեղարվեստական մտածողությամբ ու ասելիքով ինքնատիպ ու դինամիկ Սասունցի Դավթի հարթաքանդակները՝ Երևանի մետրոպոլիտենի համանուն կայարանում , «Վահագնի» հարթաքանդակը ՝ Երևանի կոնյակի գործարանի պատին, կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի արձանը՝ օղակաձև զբոսայգում, Երևանի խորհրդանշանի վերածված, հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը՝ Գավեսճյան թանգրան տանող ճանապարհի սկզբնամասում (Կասկադում) և այլն:
Ընդահանուր առմամբ Արտաշես Հովսեփյանը հեղինակել է ավելի քան 50 քանդակագործական աշխատանք: Նա ստեղծել է նաև մի քանի հարյուր գրաֆիկական գործեր: Արտաշես Հովսեփյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, ՀՀ ժողովրդական նկարիչ :
«Նրա գործերը որքան գնահատված ու ճանաչված են, նույնքան անտեսված ու մոռացված է նրա անձը։ Վարպետը զուրկ է ապրելու եւ ստեղծագործելու տարրական պայմաններից, բայց անգամ հիմա՝ իր 85-ամյա հասակին, ձեռքը մուրճ է վերցնում ու աշխատում»,- «hraparak.am»-ի խոսքերն է փոխանցում «taglur.am»-ը: