Մշակութային «ինտերվենցիա» սեփական երկրի հեռավոր տարածաշրջաններ09.01.2017
Ռուսաստանի հեռավոր տարածաշրջանները երկրի ընդհանուր մշակութային կյանքին մերձեցնելու շարժումը իր տիրույթի մեջ առավ նաև գեղանկարչությունը: Այդ նախաձեռնության նկատմամբ իրենց հավատարմությունը հաստատեցին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը և Վլադիվոստոկ քաղաքը:
Նախօրեին նշանավոր մշակութային հաստատության և հեռավորարևելյան քաղաքի ղեկավարները վավերացրել են մի փաստաթուղթ, որի համաձայն Տրետյակովյան պատկերասրահը մասնաճյուղ կբացի Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող նավահանգստային բնակավայրում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:
Այդ նպատակով արդեն Վլադիվոստոկի պատմական կենտրոնում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղին հատկացվել է 600 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինություն, որի 250 քառակուսի մետրը նախատեսվել է ռուսական արվեստի նշանավոր ցուցանմուշների համար:
Այսպիսով, «եվրոպական Ռուսաստանից» դեպի Հեռավոր Արևելք մշակութային «ինտերվենցիայի» արդյունքում Վլադիվոստոկ քաղաքում արդեն բացված և գործող Մարինյան թատրոնի և Ագրիպինա Վագանկովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի մասնաճյուղերի կողքին շուտով կգործի նաև Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցչությունը: