Մահացել է ամերիկյան կինոյի նշանավոր ներկայացուցիչ ՝ Մայք Նիկոլսը11.20.2014
Կյանքի 84-րդ տարում մահացել է ամերիկյան հայտնի ռեժիսոր, ծագումով ռուս՝ Մայք Նիկոլսը: Նա համաշխարհային կինոյում հայտնի է իր ստեղծած այնպիսի կինոնկարներով ինչպիսիք են՝ «Շրջանավարտը», «Գայլը», «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմերը: Նա արժանացել է կինեմատոգրաֆիայի ոլորտում ամերիկյան իրականության մեջ առկա գրեթե բոլոր մրցանակներին:
Բավական է ասել, որ նա պարբերաբար արժանացել է «Օսկար»-ների՝ ամենատարբեր անվանակարգերում:
Նիկոլսի ղեկավարությամբ առաջին նկարահանված ֆիլը «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» կինոնկարն է: 1966թ.-ին ըստ Էդվարդ Օլբիի պիեսի էկրանավորած այդ կինոժապավենում հանդես են եկել Էլիզաբեթ Թեյլորը և Ռիչարդ Բարթոնը: Իր ժամանակին այս կինոնկարը ներկայացվել է 10 «Օսկարի», բայց ստացել է միայն 5-ը:
Նա է մեծ էկրան բերել ամերիկյան կինոյի լեգենդար դերասաններից մեկին՝ Դաստին Հոֆմանին՝ 1967 թ.-ին նրան նկարահանելով «Շրջանավարտ» կինոնկարում: