Սիրիայում ոչնչացվում են մարդկության քաղաքակրթական արժեքները12.23.2014
Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ուսուցում և հետազոտություն իրականացնող ուժերը (UNITAR) այսօր հայտարարել են, որ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով անցած 3 տարիների ընթացում վնասվել է մոտ 290 մշակութային օբյեկտներ, որոնց մեջ կան նաև մինչ քաղաքակրթական ժամանակաշրջանների արժեքներ:
Այդ տվյալները միջազգային կառույցը ձեռք է բերել արբանյակային համակարգերի դիտարկման շնորհիվ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «economictimes.indiatimes.com»-ին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայի տարածքում գտնվում են Մերձավոր Արևելքի խոշոր կայսրությունների ժամանակաշրջաններին վերագրվող օբյեկտներ, որոնցից 24 –ը ոչնչացվել են ամբողջովին, 189-ը ՝ վնասված են, իսկ ևս 77-ը կարող էին մեծ վնասվածքներ ստանալ: Իսկ օրինակ, Հալեպի Օմեյան հարստության ժամանակաշրջանում կառուցված մզկիթը թալանվել է և մեծապես վնասներ կրել:
«Սա Սիրիայի մշակութային ժառանգությանը շարունակաբար հասցվող տագնապի վկայություն է ».- նշվում է UNITAR-ի զեկուցման մեջ:
ՄԱԿ-ը խիստ կարևորում է Սիրիայի մշակութային ժառանգության պահպանությունը:
Զեկուման մեջ նշվում է, որ անհրաժեշտ է «ներդնել բոլոր ազգային և միջազգային ջանքերը, որպեսզի մարդկության համար փրկվեն այդ ժառանգության հնարավորինս շատ օյեկտներ»:
ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ Սիրիայում այդ պատերազմի ընթացքում արդեն սպանվել է ավելի քան 200 հազար մարդ: