Մահացել է լեհ գրող և ռեժիսոր Թադեուշ Կոնվիցկին01.09.2015
Լեհաստանում կյանքի 89-րդ տարում մահացել է լեհ հայտնի գրող, սցենարիստ և ռեժիսոր Թադեուշ Կոնվիցկին: Հայրենիքում նրան անվանում էին ազգային հարստություն և իր սերնդի խիղճը:
Կոնվինցկին ավելի քան երկու տասնյակ վեպերի հեղինակ է, որոնցից շատերը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով կամ էկրանավորվել: Նրա գործերի հիման վրա նկարահանվածներից, օրինակ, հայտնի է լեհ նշանավոր ռեժիսոր Անջեյ Վայդայի «Սիրային իրադարձությունների քրոնիկոն» վեպի թեմաներով ստեղծված նույնանուն ֆիլմը:
Թադեուշ Կոնվիցկին հայտնի է նաև որպես լեհական հեղինակային կինոյի հիմնադիր: Նա կինոնկարներ է բեմադրել սեփական սցենարներով, որոնց առավել հայտնիներն են «Ննջեցյալների հիշատակի օրը», «Սալտո», «Որքան հեռու է այստեղից, որքան մոտ» ֆիլմերը:
1958 թ.-ին Թադեուշ Կոնվիցկու «Ամռան վերջին օրը» ֆիլմը արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին: