Սերիալի հեղինակը մեղադրվում է գրագողության մեջ08.11.2014
«Իսկական խուզարկու» հեռուստասերիալի հեղինակ Նիք Փիցոլատոն մեղադրվում է գրագողության մեջ: Այդ մասին «mirror.co.uk»-ի տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ամերիակացի բլոգեր Մայք Դևիսը նշել է, որ Նիքը «գողանում է» գրող Թոմաս Լիգոթիի գաղափարները, ով ստեղծագործում է միստիկական սարսափի ժանրում:
Մայքի ասելով սերիալի գլխավոր հերոս Ռասթ Քոլի խոսքերի միջև, ում մարմնավորում է ամերիկացի դերասան Մեթյու Մաք Քոնախին և գրող Լիգոթիի «Դավադրություն մարդկության դեմ» վեպի արտահայտություններում կան ակնհայտ նմանություններ:
Մայք Դևիսը իր բլոգում նշում է արտահայտություններ, որոնք արտասանում է սերիալի գլխավոր հերոսը և որոնք նույնությամբ գոյություն ունեն վեպում:
Այդ մեղադրանքին «HBO» հեռուստալիքի ներկայացուցիչներն արդեն պատասխանել են: Նրանց խոսքերով. «Իսկական խուզարկու»-ն բնօինակ աշխատանք է, իսկ բոլոր սյուժեները, կերպարները և երկխոսությունները պատկանում են միայն Նիք Փիցոլատոյին:
«Իմ և գրող Լիգոթիի կողմից օգտագործված փիլիսոփայական գաղափարները բացառիկ չեն: Մեր օրերում շատերը կարող են դրանք օգտագործել»,- ասել է Փիցոլատոն:
«Իսկական խուզարկու»-ն ամերիկյան «HBO» հեռուստալիքի սերիալ է, որի առաջին սեզոնի պրեմիերան կայացել է 2014թ.-ի հունվարին: