«Screenlife» գեղարվեստական ձևաչափով նկարահանած ֆիլմերի թիվը կավելանա ևս մեկով11.07.2019
Ռուսաստնցի հայտնի ռեժիսոր Թիմուր Բեկմամբեթովը օրերս «Տագանկայի վրա» թատրոնում կայացած կոնֆերանսում հայտարարել է, որ պլանավորում է այս թատրոնի հետ բեմադրել Չեխովի «Երեք քույրերը՝ «Screenlife» ձևաչափով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
«Screenlife» գեղարվեստական ձևաչափը մտահղացել է ինքը՝ Բեկմամբեթովը: Նա այն ակտիվորեն օգտագործում է իր նկարահանած ֆիլմերում: Այստեղ ամեն ինչը ցուցադրվում է հանդիսատեսին՝ համակարգիչի էկրանը, հերոսի հեռախոսը կամ պլանշետը, իսկ ողջ գործողությունը տեղի է ունենում բացառապես թվային միջավայրում:
Ռեժիսորի ասելով, ժամանակակից աշխարհում մեծ դասականի «Երեք քույրերը» գրեթե չէին խոսի միմյանց հետ, այլ կգրեին սոցիալական համացանցում:
Այս գեղարվեստական ձևաչափը Թիմուր Բեկմամբեթովի ընկերությունը ստեղծել է 2015թ.-ին, նոր կինոլեզու՝ «Screenlife» մշակելու նպատակով: Պատենտավորված այս սեփական տեխնալոգիայով ռեժիսորի ընկերությունն արդեն նկարահանել և համաշխարհային վարձույթ է հանձնել մի քանի ֆիլմ և սերիալ: