Քննարկում են թատրոններում նախագահի պաշտոն ներդնելու հարցը02.13.2019
Ռուսաստանի մշակույթի նախարարԻ տեղակալ Պավել Ստեպանովը հայտարարել է, որ ներկա պահին քննարկվում է այդ երկրի թատրոններում նախագահի պաշտոնի ներդրման հարցը: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը:
«Մշակութային գործիչների վաստակը ճանաչելու նպատակով նախատեսվում է թատրոններում նախագահի պաշտոն ներդնելու հնարավորությունը: Ընդհանրապես, պետք է ասել, որ, որպես բարդ մեխանիզմի, թատրոնի կառավարումը, իհարկե, պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Նախարարությունն այստեղ անցկացնում է որոշակի քաղաքականություն տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները բաժանելու մասով»,- ասել է Ստեպանովը և նշել, որ թատրոնի կառավարման այդ կառուցվածքում երբեմն, ինչպես վարչական-տնտեսական, այնպես էլ ստեղծագործական, առաջանում է այնպիսի պաշտոնի ներդրման նպատակահարմարության հարցը, ինչպիսին է նախագահը:
Սրա հետ մեկտեղ նախարարի տեղակալը ասել է նաև այն մասին, որ անհրաժեշտ է մշակել հարց յուրահատուկ օտարերկրյա դերասաններին թատերական բեմադրություններում ներգրավելու համար: «Սա կապ ունի միջպետական մշակութային փորձի փոխանակման հետ և այստեղ, իհարկե, դեռ բոլոր շեշտադրումները չեն դրված»,-ասել է Ստեպանովը: