2 մլն եվրո խոստացել է հանրահայտ թանգարանը, իսկ մնացածը՝ 30 ամսվա ընթացքում01.11.2017
Անցյալ տարի Ֆրանսիայում հայտնաբերված մատիտանկարը, որը վերագրվում էր իտալական վերածննդի դարաշրջանի խոշորագույն վարպետ Լեոնարդո դա Վինչիին, հայտարարվել է ազգային արժեք: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
19 սմ բարձրությամբ և 12 սմ լայնքով թղթի վրա նկարված է ծառի բնին կապված մահացող սուրբ Սեբաստիանը, իսկ հակառակ կողմում դա Վինչիի ձեռքով արված ևս երկու ճեպանկարներ կան, որոնցով հեղինակը փորձել է առարկաների կողմից մակերևույթին նետվող ստվերի ինչ-ինչ հատկանիշներ պարզել:
Ի դեպ, այս նկարի մասին հիշատակություն է արել նաև հեղինակը՝ Լեոնարդո դա Վինչիին, իր կողմից թվարկված 8 աշխատանքների ցուցակում:
Նախկինում այդ ցուցակից հայտնի էին միայն երկու գործ, որոնցից մեկը պահվում է Բայոնեի, մյուսը՝ Համբուրգի թանգարաններում:
Այժմ Ֆրանսիայի կառավարությունը փորձում է գտնել փորձագետների կողմից 15 մլն եվրո գնահատված մատիտանկարի համար վճարման դրամը հայթայթելու ուղիները: Առայժմ հայտնի է, որ այդ նպատակի համար Լուվրի թանգարանը խոստացել է տրամադրել 2 մլն եվրո:
Այսպիսով, կարելի է ասել, որ Ֆրանսիայի ազգային արժեքը հռչակված եզակի և նորահայտ արվեստի գործի ձեռք բերման համար պակասում է 13 մլն եվրո: Այդ գումարը, ըստ «Tajan» աճուրդի տան տարածած հայտարարության, ֆրանսիական կառավարությունը պետք է հայթայթի ոչ ավելի քան 30 ամսվա ընթացքում: