Եվրասիական տնտեսական միության արժույթը կկրի «ալտին» անունը04.11.2014
Միասնական ընդհանուր արժույթը, որը կկրի «ալտին» անունը Ռուսաստանում, Ղազախստանում և Բելոռուսում ի հայտ կգա ոչ ուշ քան մինչև 2025 թվականը, փոխանցում է «aif.ru»-ի տեղեկատվությունը «taglur.am»-ը:
Հղում անելով «mk.ru»-ին ռուսական լրատվամիջոցը նաև նշում է, որ այդ որոշումը ոչ պաշտոնականորեն հավանության է արժանացել երեք երկրների բարձրագույն իշխանությունների կողմից:
Բացի այդ, չի բացառվում, որ ընդհանուր ֆինանսական տարածքին կմիանան նաև Ղրղզստանը, Հայաստանը և Տաջիկստանը:
Եվրասիական ազգային կենտրոնական բանկը և ֆինանսական վերահսկողության մարմինները ենթադրվում է, որ կտեղաբաշխվեն Ալմա-Աթայում:
2014թ.- մայիսին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի նախագահները կստորագրեն 2015թ.-ին Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) ստեղծելու պայմանագիր, որը պաշտոնատարների կողմից ներկայացվում է, որպես ինտեգրացիոն մոդելի նոր ձևաչափ, ստեղծված միացյալ տնտեսական տարածության բազայի հիման վրա:
Ալտին կամ 3 կոպեկը ռուսական ավանդական դրամակ համակարգի նոմինալն է: 15-րդ դարում ալտինը հավասարեցվում էր 6 մոսկովյան կամ 3 նովգորոդյան փողերին: Պատմաբանների կարծիքով, անվանումը առաջացել է թուրքական ալտի (վեց) թվանշանից: Ոսկե Հորդայի դրամական համակարգում ալտինը համարժեք էր 6 փողին: