«Գեղեցիկ արվեստների հավերժական ուսանող»-ը Թաքաշի Մուրաքամին է06.13.2023
Ֆրանսիայում Բուրժե քաղաք գեղեցիկ արվեստների «Գագոսյան» ցուցասրահում, առաջին անգամ բացվել է Ճապոնացի հայտնի նկարիչ Թաքաշի Մուրաքամիի մոնումենտալ աշխատանքների ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը» հղում անելով « gagosian.com»֊ին։
«Գեղեցիկ արվեստների հավերժական ուսանող»։ Նաև այսպես են անվանում գեղարվեստի համաշխարհային շուկայի ամենաթանկ վեցնյակի մեջ մտնող նկարիչներից մեկին։ 61֊ամյա արվեստագետն արտաքինով նույնպես համապատասխանում է այդ բնութագրին։ նա ունի երկար ներկված մազեր, Ջոն Լենոնի պես կրում է կլոր շրջանակներով ակնոցներ, Մուրաքամիի ոճի հանդերձանք և կզակը զարդարում է այս կերպարն ամբողջցնող «աղ ու պղպեղ» այծամորուսով։
Մուրաքամին ֆրանսիական ցուցահանդեսում ներկայացրել է 5 խոշոր մեծածավալ մոնումենտալ և համեմատաբար ավելի փոքր չափերի գեղանկարչական ստեղծագործություններ, ինչպես նաև քանդակներ։
Ցուցահանդեսը կրում է «Նոր ճանաչողական ոլորտի ըմբռնում» խորագիրը։ Ցուցադրանքի կենտրոնական տեղը զբաղեցնում է 5x23 մետր չափերով մոնումենտալ նկարազարդված բեմական վարագույրը, որը Մուրաքամին պատրաստել է Տոկիոյի Քաբուքի֊ձա֊ Գինձա թատրոնի համար՝ ի պատիվ Քաբուքի թատրոնի դերասան և պրոդյուսեր Իթիքավա Էբիզո XI֊ի, որը հետագայում ընդունեց Իթիքավա Դանձյուրո XIII, Հաքուեն անունը (Քաբուքի թատրոնի բեմական անունները որոշակիացնում են դերասանի ոճը և ծագումը։ Իթիքավա դերասանական ընտանիքն ունի 350 տարվա պատմություն)։ Այս վարագույրի շնորհանդեսը, որի Մուրաքամին ձևավորել է կինոռեժիսոր Թաքաշի Միիքեի պատվերով, կայացել է 2022թ․֊ի նոյեմբերին և համընկել է Իթաքավա Սիննոսուքա VIII֊ի առաջին բեմելի հետ։
Լուսանկարն ըստ՝ «newsinfrance.com»֊ի