Արվեստի և թվային տեխնալոգիաների հատման խաչմերուկում՝ նոր դպրոցներ09.12.2022
Արվեստի և թվային տեխնալոգիաների նոր հնարավորությունները աճող սերնդին առավել հասկանալի, իսկ կիրառական տեսանկյունից ավելի մարչելի դարձնելուն են միտված Ռուսաստանում օգոստոսի վերջերին բացված 17 ստեղծագործական դպրոցները, որոնց թիվը սեպտեմբերին կավելանա ևս 15 համանման կրթօջախներով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Այս նոր դպրոցները, որոնոնցում լրացուցիչ երկամյա կրթություն ստանալու հնարավորություն կստանան 12-17 տարեկան երեխաները, որոնք հետագայում մասնագիտական գործունեության ասպարեզ կարող են գտնել ստեղծագործական արդյունաբերության ոլորտում։ Նրանք կսովորեն և կհմտանան արվեստի և թվային տեխնալոգիաների հատման տիրույթում նախագծեր կազմել, կխորանան այնպիսի ուղղություններով՝, ինչպիսիք են ձայնային ռեժիսորի, Էլեկտրոնային երաժշտության, լուսանկարչական և տեսագրական արտադրության, անիմացիայի, 3D գրաֆիկայի, դիզայների և ինտերակտիվ թվային տեխնալոգիաների մասնագիտությունները։
Այս նախագիծը, որ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությունն է իրականացվում է դաշնային բյուջեի ֆինանսավորմամբ՝ սուբսիդիաների ձևով։
Դպրոցների գործունեության համար կատարվել է անհրաժեշտ փոփոխություն «Մշակույթի զարգացումը» պետական ։ծրագրում։
Պետական օժանդակությունը հատկացվում է մրցութային կարգով, որը նյութական տեսքով դպրոցներում արտահայտվում է անհրաժեշտ կահավորանքով և բեմական կառուցվածքներով։ Մնացած ծախսերը հոգում են տեղական իշխանության մարմինները և համապատասխան կրթօջախները։
Նշենք, որ նախկինում համապատասխան մասնագիտությունների անվճար ուսուցումը Ռուսաստանում հասանելի էր միայն ոլորտային քոլեջների և բուհերի ուսանողներին։