Պավելի և նրա օգնական Կատերինայի սիրո մասին 2-րդ ֆիլմի պրեմիերան` Երևանում10.15.2013
«Литературная газеа» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովի «Ընկածների երկինքը» վեպի հիման վրա ռեժիսոր Վալենտին Դոնսկոյի նկարահանած ֆիլմի պրեմիերիան հոկտեմբերի 18-ին կկայանա Երևանում` Մոսկվայի մշակութի-գործարար կենտրոնում («Մոսկվայի տանը»):
Ըստ կենտրոնի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, «հայ հանդիսատեսին կինոնկարը կներկայացնեն «Литературная газеа»-ի գլխավոր խմբագիր և վեպի հեղինակ Յուրի Պոլյակովը, ինչպես նաև նկարահանող խմբի անդամները, որոնց թվում կինոնկարի գլխավոր հերոսի դերակատար, ռեժիսոր և դերասան Կիրիլ Պլետնյովը:
Յուրի Պոլյակովի վեպը մի պատմություն է նրա «հետսովետական Ռուսաստանի գեղարվեստական հանրագիտարանից»: Պատմություն, որտեղ ներկայացվում է հերոսների 90-ականների անհեռանկար և, միաժամանակ. տագնապահարույց, բայց փայլուն կյանքը: Սյուժեի հիմքում ընկած է հաջողակ բիզնեսմեն Պավել Շարմանովի և նրա օգնական Կատերինայի սիրո պատմությունը:
2000թ.-ին թողարկվեց այդ վեպի առաջին էկրանավորված տարբերակը, որտեղ նկարահանվել էին այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Լյուբով Պոլիշչուկը և Ալեքսանդր Դոմոգարովը:
Նշենք, որ ֆիլմի պրեմիերայից հետո, հաջորդ օրը ` հոկտեմբերի 19-ին տեղի կունենա «Ընկածների երկինքը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: