Տիրոջն են վերադարձրել անօրինական ձեռք բերված 600 նկար03.12.2019
Իտալիայի իշխանությունները Մեքսիկային են փոխանցել ժողովրդական նկարիչների ստեղծած կրոնական սյուժեով ավելի քան 600 նկար, որոնք պահվում էին Միլանում բնակվող մի կոլլեկցիոների մոտ: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:
Կոլեկցիոները իր մահից հետո բոլոր կտավները կտակել էր իտալական ցուցասրահներին, սակայն ստուգումներից հետո մասնագետները պարզել են, որ արվեստի այդ աշխատանքները ձեռք բերելու գործարքները, որոնք իտալացին անցյալ դարի 60-70-ական թվականներին կատարել է Մեքսիկայի տարբեր եկեղեցիների հետ, անօրինական են: Այժմ մշակութային ժառանգության այդ բոլոր օրինակները վերադարձվել են Մեքսիկային:
«Մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Իտալիայի մշակույթի նախարարությանը, իրավապահ մարմիններին, որոնք օգնեցին մեզ վերադարձնել այս անգնահատելի աշխատանքները: Մենք որոշել ենք ստեղծել շարժական ցուցադրություն, որպեսզի մեր երկրի բոլոր բնակիչները կարողնան տեսնել և ուրախանալ դրանց հայրենիք վերադարձով»,- հայտարարել է Մեքսիկայի մշակույթի Ֆրաուստո Գուերրերոն: