18 կարատանոց ոսկուց պատրաստված զուգարանակոնքը որպես արվեստի գործ 09.16.2016
Նյու-Յորքի Սոլոմոն Գուգենհեյմի հայտնի թանգարանում այցելուներին առաջարկում են յուրահատուկ հնարավորություն ամենաուղղակի իմաստով օգտվել լիարժեք գործող զուգարանակոնքից, որը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:
Թանկարժեք զուգարանակոնքի հեղինակը իտալացի արվեստագետ Մաուրիցիո Կատտելանոն է, ով ստեղծագործում է հիմնականում ինստալացիայի ժանրում: Նրա «ստեղծագործությունը» տեղադրվել է թանգարանի զուգարաններից մեկում: 55-ամյա Կատտելանոն այս աշխատանքը նվիրել է տնտեսական անհավասարությանը:
Ինչպես տեղեկացրել է «nytimes.com» կայքը, այս թանկարժեք ցուցանմուշի զետեղումը թանգարանի տարածքում որոշ խնդիրներ է ունեցել առանձին հանգուցամասերի ձուլման և զոդման հարցերում: Պարզվել է, որ ոսկուց պատրաստված մեծ առարկայի հետ աշխատելը ունի բազմաթիվ դժվարություններ: Բայց զուգարանակոնքի տեղադրումը ավարտվել է բարեհաջող:
Այս յուրահատուկ «թանգարանային նմուշը» ստեղծվել է մասնավոր զոհաբերություններով:
Զուգարանակոնքի արժեքի մասին լրատվամիջոցները ոչինչ չեն հայտնում: