Ջրատար համակարգը չի խոչընդոտել ոսկե ցուցանմուշի գողությանը09.24.2019
Նկարիչ Մաուրիցիո Կատելլանոյի մաքուր ոսկուց պատրաստած ստեղծագործությունը, որը վերնագրված է «Ամերիկա» և իրենից ներկայացնում է միանգամայն կիրառական հնարավորություններ ունեցող զուգարանակոնք և, որի հիմնական ցուցադրվայրը Նյու-Յորքի Գուգենհեյմի թանգարանն է, գողացել են: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի Մալբորո հերցոգության Օքսֆորդշիր բնակավայրի Բլենհեյմ պալատում, որտեղ բացվել է իտալացի հայտնի նկարչի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Ասենք, որ թանկարժեք զուգարանակոնքը բրիտանական արժույթով գնահատվում է 4,8 մլն ֆունթ-ստեռլինգ:
«Ես չեմ ցանկանում կորցնել հույսս և նախընտրում եմ մտածել, որ այս գողությունը ինչ-որ ռոբին-հուդյան ակցիա է: Հուսով եմ, որ սա կատակ է»,- ասել է Կատելլանոն: Նա նաև ավելացրել է, որ կատարվածը մի փոքր սյուրռեալիստական է, հաշվի առնելով, որ գողոն է դարձել զուգարանակոնքը: Նկարիչը կարծիք է հայտնել, որ գողերը իսկական պերֆյորմանսիստներ են:
Որպեսզի «Ամերիկայից» օգտվեն ըստ նշանակության, Կատելլանոյի ցուցահանդեսի այցելուները պետք է նախապես ձեռք բերեին տոմս՝ որոշակի ժամի համար: Այս քանդակը տեղադրված է եղել էքսկուրսավարների համար նախատեսված զուգարաններից մեկում և միացված է եղել շենքի կոյուղու համակարգին, որը ցուցահանդեսի կազմակերպիչների կարծիքով պետք է խիստ դժվարացներ թանկարժեք ցուցանմուշի գողության փորձերը: Այդ ինքնավստահությամբ էլ այն թողել են առանց վերահսկողության:
Գողերը իրենց գործողությունները կատարել են առավոտյան ժամը 5-ին մոտ: Նրանք որոշ վնաս են պատճառել շենքին, քանի որ գողացված զուգարանակոնքի անջատումից հետո համակարգի խողովակներից անարգել թափվող ջուրը հեղեղ է առաջացրել:
Ոստիկանությունը տաք-տաք հետքերով ձերբակալել է 66-ամյա մի տղամարդու: Իրավապահները նրան հարցաքննում են, սակայն մինչև հիմա զուգարանակոնքը չի հայտնաբերվել: Շատերը ենթադրում են, որ ոսկե գողոնը հնարավոր է, արդեն վերձուլված լինի:
«Կա որոշակի կատակերգություն այն հանգամանքով, որ ամերիկյան երազանք արտահայտող արվեստի ստեղծագործությունը և էլիտար նշանակության բնական պահանջներ բավարարող առարկայի կերպարը, երբ բոլորի համար դարձնում են հասանելի, գողացել են գրեթե անմիջապես և դրանով անհասանելի են դարձրել այցելուների համար»,- նշել է Բլենհեյմ պալատի կառավարիչ Դոմինիկ Հեյրը այս դեպքի առիթով հրապարակած իր պաշտոնական ուղերձում:
Այս թեմայով այլ հղումներ-1