Խազանովը կատարել է մահացող ընկերոջ կամքը08.24.2014
Նոր ֆիլմը և բնօրինակը կարող են գոյակցել մեկը մյուսից անկախ, վերջերս տված իր հարցազրույցներից մեկում ասել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գենադի Խազանովը` մեծ էկրան բարձրացած «Կովկասի գերուհին» լեգենդար կինոնկարի վերանկարահանման կապակցությամբ:
Oգոստոսի 21-ին Ռուսաստանի կինովարձույթ դուրս եկավ Մաքսիմ Վորոնկովի նկարահանած «Կովկասի գերուհին» կինոնկարը, որը 1960-ականներին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի նույնանուն խորհրդային դասական կինոժապավենի վերախաղարկում է:
Նոր ֆիլմում հարավային գավառային քաղաքի գլխավոր դեմքի՝ քաղաքապետ Սաախովի դերը կատարում է հայտնի կատակերգակ , Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գենադի Խազանովը, ով էլ «Իզվեստիա» պարբերականի հետ կիսվել է այդ կինոնկարի բնօրինակի ու վերանկարահանված տարբերակի մասին:
Խազանովը նշել է, որ ինքը երբեք չի եղել վերանկարահանումների երկրպագու: Սակայն այս ֆիլմի պարագայում իրավիճակն այնպես է դասավորվել, որ ինքը, փաստորեն, խախտել է իր այդ սկզբունքը:
Բանն այն է, որ ֆիլմում այդ դերի համար ընտրված է եղել հայտնի մեկ այլ կատակերգակ՝ Իլյա Օլեյնիկովը: Վերջինս, սակայն, չի կարողացել նկարահանվել, քանի որ ծանր հիվանդացել է և մահից առաջ խնդրել է ընկերոջը՝ Խազանովին, նկարահանվել իր փոխարեն: Վերջինս, բնականաբար չի կարողացել մերժել իր մահացող ընկերոջը: