Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլմ, որը, կարծես, նկարահանել են դատարանի կայացրած դատավճռի համաձայն

08.23.2014

Ռուսական կինովարձույթում հայտնվել է Լեոնիդ Գայդայի խորհրդային դասական կինոյի փայլուն նմուշներից մեկի՝ «Կովկասի Գերուհին» ֆիլմի վերանկարահանված տարբերակը: Ըստ ռուսական լրատվամիջոցների, դա «թերևս, վատագույն կինոնկարն է ռուսական կինոյի պատմության մեջ»:

Եթե փորձես «Կովկասի գերուհին» վերապատմել 60- անց ցանկացած հետխորհրդային հանդիսատեսի, ապա նա կմտածի որ իրեն ծաղրում ես: Այսպես է գնահատում «gazeta.ru»-ն այդ հայտնի կինոնկարի ժողովրայնության մակարդակը և ավելացնում, որ հեց այդպես պիտի գնահատել ռեժիսոր Մաքսիմ Վորոնկովի համարձակության աստիճանը, որը իրականացրել է ֆիլմի ռեմեյքը՝ իբր թե, կինոնկարի սյուժեն տեղափոխելով ժամանակակից պայմաններ :

Օրինակ, այս կինոնկարը սկսվում է երիտասարդ լրագրողի հարավային օդանավակայան ժամանումով, ով տաքսու վարորդների հետ ճանապարհածախսը սակարկելուց հետո որոշում է ինքնուրույն անցնել դեպի քաղաք տանող ճանապարհը: Նա ծանոթանում է մի գեղեցկուհու հետ: Բայց պարզվում է, որ այդ աղջիկը շատ է դուր գալիս քաղաքապետ Սաախովին: Եվ լրագրողը ոչ միայն հեռացվում է քաղաքի ղեկավարի ճանապարհից, այլև ներքաշվում է իրեն դուր եկած աղջկան փախցնելու «արարողության» մեջ...

«Ֆիլմում հատկապես ծանր է նայել Սաախովի դերակատար Գենադի Խազանովին»,- գրում է «gazeta.ru»-ն և ավելացնում, որ նա այնքան «տանջալից դիմախաղով է » իր դերի մեջ հարմարվելու փորձեր անում, որ ստանում ես տպավորություն, թե այդ դերասանին կադրից դուրս ծեծի են ենթարկել:

«Կովկասի Գերուհին» այնպիսի տպավորություն է թողնում, որ, ասես, այն նկարահանել են դատարանի կայացրած դատավճռի համաձայն, նշում է ռուսական էլեկտրոնային պարբերականը և ավելացնում, «եթե դիմանաս և մինչև վերջ նայես այդ կինոնակարը, ապա, միևնույնն է, չես կարող քեզ համար պարզել, թե նկարահանող խմբից ո՞վ է թեկուզ մեկ կաթիլ հաճույք և բավականություն ստացել կամ հասկացել, թե արդյոք պե՞տք էր իր վարժանքները կատարելու համար ընտրել մի այնպիսի դասական կինոյի օրինակ, ինչպիսին Լեոնիդ Գայդայի ֆիլմն է՝ իր դերասանական փայլուն համաստեղությամբ:
    Դիտվել է 449 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166