«Զերկալոն» կրկին մեկնարկեց մեծահամբավ ռեժիսորի հայրենիքում Ռուսաստանի Պլեսե բնակավայրում այսօր մեկնարկեց Տարկովսկու անվան «Զերկալո» միջազգային կինոփառատոնը, որի ժյուրին գլխավորում է ֆրանսիացի գրող և ռեժիսոր Էմանուել Կարրերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Փառատոնի նախագահ Պավել Լունգինը տեղեկացրել է, որ միջոցառման բացման արարողության ժամանակ կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ ունեցած ներդրման համար նախատեսված մրցանակը կշնորհվի ճանաչված դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխին:
Փառատոնն ընթանալու է 6 հարթակների վրա: Ավանդույթի համաձայն, մեկնարկը կտրվի «Լևիտան հոլլում»: Փառատոնի թեման կրում է «Հեղինակի վերադարձը» խորագիրը: Այս ստուգատեսի հիմնականները համարվող «Զերկալո» և վավերագրական ֆիլմերի մրցույթներից բացի, կկայանան նաև «Տարկովսկի կոնտեքստ», «Յուրայիններ», «Կարճ և պարզ» ծրագրերը, Ալեքսանդր Սոկուրովի և Ռայներ Վերներ Ֆասբինդենի ֆիլմերի հետհայաց դիտումները: Իսկ «Երեկոյան Էյֆորեա» խորագիրը կրող ծրագիրն էլ կնվիրվի Մեծ հաղթանակի 70-ամյակին:
Խաղարկային ֆիլմերի մրցանակակիրներին կտրվեն դրամական պարգևներ: Մեծ մրցանակը կազմում է 1,5 մլն ռուբլի, մասնագիտական ձեռքբերումների համար սահմանվածը՝ 750 հազար ռուբլի:
Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 14-ին:
Պլեսեն, որտեղ կայանում է ավանդական դարձած այս ամենամյա կինոփառատոնը, ռուսական դասական ռեժիսուրայի փայլուն ներկայացուցիչ Անդրեյ Տարկովսկու հայրենիքն է: Այն գտնվում է Իվանովոյի մարզում: Այստեղ մեծ ռեժիսորին նվիրված միջազգային փառատոն առաջին անգամ անցկացվել է 2007 թ.-ին:
Փառատոնի նախագահ Պավել Լունգինը տեղեկացրել է, որ միջոցառման բացման արարողության ժամանակ կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ ունեցած ներդրման համար նախատեսված մրցանակը կշնորհվի ճանաչված դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխին:
Փառատոնն ընթանալու է 6 հարթակների վրա: Ավանդույթի համաձայն, մեկնարկը կտրվի «Լևիտան հոլլում»: Փառատոնի թեման կրում է «Հեղինակի վերադարձը» խորագիրը: Այս ստուգատեսի հիմնականները համարվող «Զերկալո» և վավերագրական ֆիլմերի մրցույթներից բացի, կկայանան նաև «Տարկովսկի կոնտեքստ», «Յուրայիններ», «Կարճ և պարզ» ծրագրերը, Ալեքսանդր Սոկուրովի և Ռայներ Վերներ Ֆասբինդենի ֆիլմերի հետհայաց դիտումները: Իսկ «Երեկոյան Էյֆորեա» խորագիրը կրող ծրագիրն էլ կնվիրվի Մեծ հաղթանակի 70-ամյակին:
Խաղարկային ֆիլմերի մրցանակակիրներին կտրվեն դրամական պարգևներ: Մեծ մրցանակը կազմում է 1,5 մլն ռուբլի, մասնագիտական ձեռքբերումների համար սահմանվածը՝ 750 հազար ռուբլի: Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 14-ին: