Արհեստական ինտելեկտի և ժամանակակից արվեստի հանդիպման վայրը հայտնի է05.10.2019
Սանկտ-Պետերբուրգում հունիսի 6-ին, Տնտեսական միջազգային ֆորումի բացման օր Էրմիտաժի գլխավոր շտաբումում կսկսի աշխատել «Արհեստական ինտելեկտը և մշակույթների երկխոսությունը» խորագրով ցուցահանդեսը: Այդ մասին Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Այդ նախագծին կմասնակցեն 10 երկիր ներկայացնող 14 նկարիչ և ստեղծագործական խումբ:
«Շատ հետաքրքիր է , որ այն բանին համընթաց, թե ինչպես է զարգանում ժամանակակից արվեստը, զարգանում է նաև արհեստական ինտելեկտը և նրա կողմից ներկայացվող արվեստը:»,- նշել է Պիոտրովսկին:
Ըստ նրա այդ ցուցահանդեսը կլինի արհեստական ինտելեկտին և ժամանակակից արվեստին նվիրված ամենախոշորներից մեկը:
Էրմիտաժի գլխավոր տնօրենի կարծիքով «սա մի բեկումնային պահ է», որի այցելուները կտեսնեն «սովորական» արվեստի և արհեստական ինտելեկտի մրցույթ:
Ցուցադրանքում տեղ կգտնեն 2010թ.-ին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Կոնստանտին Նովոսելովի աշխատանքները, որոնցում հեղինակը ուսումնասիրում է մեքենայական ուսուցման հնարավորությունների սահմանները՝ զուգահեռներ տանելով այն ստեղծագործությունների հետ, որոնք մարդկային ինտելեկտի արդյունքներ են:
Սաուդյան Արաբիան ներկայացնող նկարչուհի Լուլուա Ալ-Համուդը իր գործերում արաբական այբուբենի հիման վրա ստեղծում է նոր լեզվի վերացական երկրաչափական ձև:
Ռուսաստանում առաջին անգամ կներկայացվեն ֆրանսիական «Obvious» արթ-խմբի աշխատանքները: Ֆրանսիացիների այս խումբը իր ստեղծած «Էդմոնդ Բելամի դիմանկարը» կտավով, որը 2018թ.-ին 432,5 հազար դոլարով վաճառվեց «Քրիսթիսի» աճուրդում, փաստորեն, ճանաչման հարթություն բարձրացրեց ժամանակակից տեխնալոգիաների վրա հիմնված արվեստը:
Մասնակիցների մեջ են նաև Ռեֆիկ Անադոլը՝ Թուրքիայից, Ջոնաթան Մոնագան՝ ԱՄՆ-ից, Դևիդ Կվայոլան՝ Իտալիայից, Նորիմիչի Օրակավան՝ Ճապոնիայից և այլք: